Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Վստահություն չկա պետական մարմինների կոմպետենտությանը. Թեղուտի պոչամբարի պատվարը շարունակում է վտանգավոր մնալ

«Ես չեմ վստահում պետական մարմինների կոմպետենտությանը։ Մեր փորձն է դա ցույց տալիս, որ այդ կոմպետենտությունը ցանկացած պահի կարող է պայթել փուչիկի նման՝ գիտելիքների պակասի և այլ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված։ Այս դեպքում էլ կատարված ուսումնասիրությունները եղել են ոչ հանրային, որը կասկածի տեղիք է տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը։

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, իր լիազորությունների շրջանակներում, ուսումնասիրություններ է իրականացրել «Թեղուտ» ՓԲ ընկերությունում՝ պոչամբարի պատվարի և պատնեշի ամրությունը ստուգելու և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հետագա շահագործման վերաբերյալ: 2019 օգոստոսի 12-ից սկսած՝ հանձնաժողովի կողմից կատարվել են ուսումնասիրություններ և տեղատեսություն «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի հարևանությամբ գտնվող պոչամբարային տնտեսության արտադրական վտանգավոր օբյեկտում:

Ուսումնասիրության և տեղատեսության արդյունքում արձանագրվել է, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից տրամադրված պիեզոմետրիկ ցուցիչներ և գեոդեզիական կետերի ուղղահայաց կամ հորիզոնական ուղղություններով դեֆորմացիաների ակնառու շեղումներ չեն հայտնաբերվել, պոչամբարի պատնեշի տվյալները գտնվում են նորմայի սահմաններում, ֆիքսված կետերի տեղաշարժեր չեն գրանցվել, ինչը վկայում է, որ տվյալ պահին պատնեշը գտնվում է կայուն վիճակում: Ինչպես նաև 2019 թ. օգոստոսի 12-ի դրությամբ պոչամբարը շահագործվում է նախագծով նախատեսված ծավալներին համապատասխան:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող պոչամբարում՝ պոչամբարի պատվարի և պոչատարի ակնադիտական տեղատեսության ժամանակ ջրային կուտակումներ և արտահոսքեր չեն հայտնաբերել: Այլ կերպ ասած, նախնական ստացված տվյալներով՝ պատվարը և պոչամբարը շահագործման համար գտնվում են բավարար վիճակում:

Ամեն դեպքում, ամբողջական պատկերը պատրաստ կլինի երեք ամսից, երբ կավարտվեն «Արմհիդրոէներգանախագծի» աշխատանքները, որից հետո ևս երեք ամսվա ընթացքում բուլղարական «GEOTECHMIN» ընկերության կողմից կտրվի ամբողջական զեկույց ուսումնասիրությունների վերաբերյալ:

Նշենք, որ Թեղուտի պոչամբարի, պոչամբարի պատվարի ամրությանը իր վերջին ասուլիսում, ինչպես նաև այլ առիթներով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, ըստ էության, կասկածի տակ էր առել պատվարի փլուզման հնարավոր վտանգի մասին պնդումները։

«Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել:

Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ, որովհետև հանքի շրջանում 4 բալ երկրաշարժ է գրանցվել:

Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից: Այդ օրերին կառավարության վրա շատ մեծ ճնշում կար՝ դադարեցնել Թեղուտի հանքի աշխատանքը: Եթե այդպես վարվեինք, ավելի քան 900 մարդ կրկին կմնար առանց աշխատանքի, իսկ չշահագործվող հանքը ավելի մեծ պրոբլեմ կդառնար, որովհետև չէր լինի նրա համար պատասխանատու որևէ սուբյեկտ, որի առաջ հնարավոր կլիներ պահանջներ դնել, այդ թվում՝ անվտանգությունն ու բնապահպանական նորմերն ապահովելու իմաստով:

Եվ մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով. տեսչական մարմինները գնացին և մանրամասն ստուգում իրականացրին, որի արդյունքում եզրակացրին, որ պատվարի փլուզման վտանգ չկա, և նախորդ օրվա երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը:

Սրանից հետո հանքը շահագործողի առաջ դրվեց պահանջ՝ իրականացնել պոչամբարի պատվարի փորձաքննություն և ապահովել դրա երկարաժամկետ անվտանգությունը:

Եթե այս պայմանը ապահովվի, հանքը կշահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր չգա, եթե այս պայմանը չապահովվի, հանքը չի շահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր գա: Սա է ճշմարտության իրավական ճանապարհը:

Իսկ նրանք, ովքեր պնդում էինք, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որևէ պատասխանատվություն կրելո՞ւ են: Իհարկե, ոչ: Որովհետև նրանք ամեն ինչ կարող են պնդել:

Իսկ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր՝ որևէ պատասխանատվություն կրելո՞ւ էր: Իհարկե, այո: Առնվազն՝ Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու, գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի և տնտեսական ցուցանիշների համար»,- սեպտեմբերի 12-ին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր վարչապետը։

Մինչդեռ, վարչապետի այս հայտարարությունից առաջ՝ հուլիս ամսին Թեղուտի հանքավայրը նախկինում շահագործած «Վալեքս» ընկերությունների խումբը հայտարարություն էր տարածել, որտեղ, անդրադառնալով պոչամբարի պատվարին, նշել, որ իրենք պատասխանատվություն չեն կրում հնարավոր փլուզումների համար. «Տեղյակ լինելով, որ ընկերությունը՝ ի դեմս ներկա բաժնետերերի ու գործադիր մարմնի, փաստացի վերագործարկել է Թեղուտի լեռնահանքային համալիրը՝ հերթական անգամ հայտարարում ենք, որ «Վալեքս» խումբը ներկայումս այդ համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն չունի ու պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որևէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար»։ Մինչդեռ բազմիցս բարձրաձայնվել է, որ հենց իրենք են պատասխանատու պատվարները ոչ ստանդարտներին համապատասխան կառուցելու և այլ խնդիրների համար։

Ըստ մասնագետների, երկրաշարժը ցուցիչ չէ` ստուգելու պատվարի ամրությունն ու սեյսմակայունությունը։ Եվ առհասարակ, պատվարի կառուցման ժամանակ նախագծային հաշվարկներն արվել են 7 բալի համար, իսկ 9 բալ երկրաշարժ լինելու դեպքում շատ հավանական է, որ պատվարը ճեղքվի։

Լևոն Գալստյանը նշեց, որ տեսչական մարմնի ուսումնասիրությունը և եզրակացությունը ոչ մի բանի մասին չի խոսում, քանի որ եզրակացության մեջ չի նշվում, թե իրենք ուսումնասիրության պահին արձանագրած կոորդինատները ինչի հետ են համեմատել։ «Ոչ թե ճաք է պետք փնտրել պատվարի վրա, այլ դա ուրիշ կերպ է արվում։ Դու ստուգում ես և պարզում՝ կա՞ շեղում նախորդ քո ունեցած տվյալներից, թե՞ ոչ։ Իսկ ուսումնասիրության մեջ նախորդ ստուգման տվյալները չկան»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ 2018-ի հունվարին հանքավայրի շահագործումը դադարեցվեց հենց այն պատճառով, որ կար շեղում։ «Այն ժամանակ, բոլոր հանցագործները, այդ թվում՝ «Վալեքսը», ստուգումների արդյունքում էին պարզել, որ կա կոորդինատների շեղում, իսկ ցանկացած շեղում շատ վտանգավոր է։

Իսկ շեղում կարող է լինել ցանկացած պահի՝ անկախ դրանից, թե դու նախագծով ես շահագործում հանքավայրը, թե ոչ, քանի որ պատվարն ի սկզբանե կառուցված է եղել սխալ եղանակով, ինչպես Հայաստանի բոլոր պոչամբարների պատվարները։ Դրա համար բնավ պետք չէ, որ երկրաշարժ լինի, որ այդ պատվարը փլուզվի։ Բրազիլիայում, Կանադայում վերջին 3-4 տարվա մեջ մի քանի պատվարներ փլուզվեցին, սակայն ոչ մի երկրաշարժ չէր եղել այդտեղ։ Պատվարը փլուզվում է սխալ կառուցման հետևանքով և երբ դրա մեջ լցվում է հեղուկ զանգված, այդ հեղուկ զանգվածը պատվարի պատերը խոնավացնում է, և պատվարը սկսում է տեղաշարժվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ընդ որում, Գալստյանի խոսքերով, այդ եզրակացության մեջ ոչ մի բառ չկա, թե ինչ է նախատեսվում, եթե լինի արտակարգ իրավիճակ, որը օրենքով սահմանված պահանջ է։

«Հայաստանի բոլոր պոչամբարները կառուցված են ոչ ճիշտ և դրանք չեն համապատասխանում Հայաստանի լեռնային պայմանների համար նախատեսված անվտանգության նորմերին։ Բոլորը անխտիր, առանց բացառության։ Եվ դա ես չեմ ասում։ Դա 2016 թվականին ասվել է միջազգային լուրջ փորձագետների, երկրաբանների, ինժեներների հետազոտության մեջ՝ Շվեդիայից։ Այդ հետազոտությունը կա և հասանելի է բոլորին, բոլորը կարող են կարդալ։ Այդտեղ առանձին Թեղուտի մասին էլ խոսք կա, որ ցանկացած պահի կարող է խնդիր առաջանալ, և դրա ապահովման մեխանիզմները ոչ մի կերպ ներկայացված չեն»,- ընդգծեց Գալստյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում