Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Ամբողջ պատկերը բացահայտում է, թե ինչ հրեշավոր ոճիր է տեղի ունեցել Մարտի 1-ին. Մուսինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

– Հայկական լրատվամիջոցներն այս օրերին սևեռված են հայտնի իրադարձությունների վրա՝ մեկը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշումն էր, մյուսը՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականը: Անդրադառնանք դատարանի որոշմանը, որը հետաքրքիր արձագանքների արժանացավ. նախկին նախագահի պաշտպանների կարծիքով՝ այս որոշումը կայացվել է ճնշման ներքո: Կարո՞ղ եք բացատրել, այդ տպավորությունն ինչի՞ց կարող էր առաջանալ:

– Ես չեմ կարող, իրենք պետք է բացատրեն, բայց, հետևելով նիստին, կարող եմ ասել, որ նրանք հղում էին կատարում օդում կախված խոսակցությունների, եթե ունեն ապացույց, ապա պիտի ներկայացնեն հանրությանը, բայց ես կարծում եմ, որ իրականում տեղի է ունեցել այլ բան. դեռևս ամիսներ տևող պլանը, որով պիտի փորձեին Ռ. Քոչարյանի հարցը հասցնել ՍԴ և այնտեղի վճռով նրա խափանման միջոցը փոխել, և Քոչարյանը հայտնվեր ազատության մեջ, ձախողվեց: Փառք Աստծո, դատարանը ճիշտ որոշում կայացրեց: Կարծում եմ՝ մեր ազգաբնակչության մեծ մասն այդ լուրը մեծ բավականությամբ ընդունեց:

– Պաշտպանն ասում է, որ այս անգամ միջամտությունն ավելի բիրտ էր, քան նախորդ անգամները: Ի՞նչն է այս գործում համարվում միջամտություն:

– Չէի ցանկանա կենտրոնանալ պաշտպանների ասածի վրա. մենք տեսել ենք, թե պաշտպանությունն ինչպես է հընթացս փոխում իր մարտավարությունը, երբ մի ստի վրա բռնվում են, մի ուրիշ սուտ են ասում… Պաշտպանական կողմը փորձում է հասարակությանն ու դատարանին մանիպուլյացիաներով համոզել, չի ստացվում՝ անցնում են հաջորդ մանիպուլյացիային… Այս ձգձգումը պայմանավորված է նրանով, որ ինչքան հնարավոր է, հետաձգեն բուն դատաքննությունը, որպեսզի հետաձգեն նաև այն փաստերի երևան գալը և հասարակությանը հասանելի դառնալը, որոնք ցույց են տալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2008թ. փետրվարի 23-ի որոշումից սկսած և շարունակվել Մարտի 1-ին և դրանից հետո: Վստահ եմ՝ այնպիսի զարհուրելի փաստեր են գալու հրապարակ, որ պաշտպանական կողմը, չեմ պատկերացնում, թե ինչպես է դրանք բացատրելու:

– Օրեր առաջ գեներալ Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա խումբը: Գնա՞լ այս հայտարարության ետևից:

– ՀՔԾ-ն գնաց, հրավիրեցին հարցաքննության, նա ասաց՝ ես այդտեղ չեմ եղել, տեղյակ չեմ եղել, ինչը ցույց տվեց, որ, ըստ էության, գեներալը, գեներալի ուսադիրներ կրող մարդը պարզունակ սուտ է խոսել: Եթե նման հայտարարություն ես անում, պետք է կամավոր ներկայանաս Հատուկ քննչական ծառայություն և ասես՝ ունեմ այս տվյալը, այն տվյալը: Նա ոչ միայն չի գնացել ՀՔԾ, այլ նաև հեռակա կարգով ասել է, որ այդ օրերին այդտեղ չի եղել և ոչ մի բանից տեղյակ չէ. դա ոչ միայն գեներալի ուսադիրներ կրողի, այլ ընդհանրապես տղամարդու պահվածք չէ, սրանով ցույց է տրվել, որ ձեր նշած անձը պարզունակ սուտ է խոսել՝ չգիտեմ ինչ նկատառումներից ելնելով: Հետևաբար նրա խոսքերի արժեքը դառնում է զրո:

– Մարտի 1-ի գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ լրագրողների հետ կարճատև զրույց է ունեցել և զարմացել այն հարցից, թե եղե՞լ են վարձկաններ, եղե՞լ են մարդիկ, ովքեր վճարվել են հատուկ զենք կրելու և հանդերձանք ստանալու համար: Իսկ դա, կարծում եմ, հայտնի փաստ է:

– Ոչ միայն հայտնի փաստ է, այլ հայտնի փաստ է նաև մեկ այլ բան. 2008թ. փետրվարին Սեյրան Օհանյանը զբաղեցրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

– Կարո՞ղ էր տեղյակ չլինել:

– Որևէ բանական մարդ կարո՞ղ է դրան հավատալ: Այն մարդիկ, ովքեր այս հարցում փորձում են խաբել, մանիպուլացնել, շրջանցել, խուսափել, նրանք իրենց խոսքի արժեքը հավասարեցնում են զրոյի: Վստահ եմ՝ և՛ դատավարությունը, և՛ ժողովրդի վերաբերմունքը ամեն ինչ իր տեղն է դնելու, և արարքը՝ թեկուզ սուտ խոսելու տեսքով, մեծ հաշվով, կլինի բարոյական, թե իրավական առումով, անպատիժ չի մնալու:

– Վստահ եմ՝ ծանոթ եք նաև 00-38 հրամանի վերաբերյալ հանգուցային դերակատարների նոր մեկնաբանություններին, թե ինչու և ինչ պայմաններում է այն ծնվել:

– Դա չի կարող որևէ այլ բացատրություն ունենալ, քան այն, որ իշխող վարչակարգը, խնդիր դնելով ճնշել բողոքի ձայնը և ամեն գնով պահպանել իշխանությունը, ըստ էության, տապալել է սահմանադրական կարգը, յուրացրել է իշխանությունը Հայաստանում: Սա այնպիսի մի ցցուն, աղաղակող օրինախախտում և հանցանք է, որ ինչքան էլ փորձեն մանիպուլացնել, շրջանցել ու պատճառաբանություններ գտնել, դա չի կարող արդարացում ունենալ:

– Վարկածներից մեկը, որը հակասականություն է պարունակում, այն էր, որ ԱԱԾ-ում ընդդիմության զենքի դիմելու մասին տվյալներ են եղել:

– Նախ՝ որևէ ընդդիմադիր չի դատապարտվել դրա համար, նույնիսկ իրենց շինծու քրեական գործերով, և երկրորդ՝ միշտ նման հանցանք գործողները պետք է փորձեն իրենց գործած հանցանքը քողարկել իբր թե այլ գործելիք կամ գործած հանցանքով, սա պարզունակ շահարկում է, մանիպուլյացիա, էժան հնարք՝ խուսափելու կատարած հանցանքի համար պատասխանատվությունից:

– Երկու հայտնի հանգուցային դերակատարներ այս քննությանը չեն մասնակացում, նրանք ռուսական հովանու ներքո են, դա ինչ-որ բան փոխո՞ւմ է բացահայտման ճանապարհին:

– Ես կարծում եմ, որ գործը բացահայտված է այն աստիճան, որ, ըստ էության, ամբողջ պատկերը տալիս է, թե ինչ հրեշավոր ոճիր է գործվել և՛ Հայաստան պետության, և՛ Հայաստանի հասարակության դեմ՝ 2008թ. փետրվարի 23-ից սկսած: Հիմա եթե մի մեղադրյալ կփորձի, կկարողանա ճողոպրել, մյուսը չի կարողանա, դա մեծ պատկերը չի փոխելու, կարևորը, որ այսօր գլխավոր դերակատարը և էլի մի քանի գլխավոր դերակատարներ մեղադրյալի աթոռին են:

– Եվ այլևս ոչինչ չի կարող կասեցնել Մարտի 1-ի գործի քննությունը…

– Կարծում եմ՝ հայաստանյան հասարակությունը և նաև իշխանությունը Մարտի 1-ի բացահայտումը պետք է համարեն իրենց պարտքը այս պետության առաջ: Եթե Մարտի 1-ը չբացահայտվի, մենք չենք կարող բացառել դրա որևէ կրկնություն: Մարտի 1-ի մեղավորները պետք է կրեն արժանի պատիժը, որպեսզի մեր երկրում այլևս նման բան տեղի չունենա:

Հարցազրույցն ամբողղջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում