News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի եւ Հոբ Արդարի հիշատակի օրը:

Qahana.am-ի փոխանցմամբ, Ս. Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ եւ ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից եւեթ կոչ անելով ապաշխարության եւ արդարության:

Ս. Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտելն ու Նրան իբրեւ խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Ս. Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետեւ` գլխատել:

Ինչ վերաբերում է Հոբին, Qahana.am-ը նշում է հետեւյալը. «Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1:1): Ուներ 7 տղա եւ 3 աղջիկ, մեծահարուստ էր, շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան: Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվել էր մի շարք փորձությունների. զրկվել հարստությունից, զավակներից, հիվանդացել էր, դարձել բորոտ, բայց այնուհանդերձ չէր մեղանչել Աստծո դեմ եւ կնոջ դժգոհությանն ի պատասխան ասել. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել: Հոբի կյանքը մեզ երկու կարեւոր ճշմարտություն է սովորեցնում. նախ՝ աշխարհի չարիքների կողքին մշտապես առկա է չարության ոգին, ապա՝ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ