Արգենտինայում բնակվող 12-ամյա Լեոնարդո Նիկանոր Կինտերոսը սեփական դպրոցում այլ երեխաների հետ է պարապում: Տղան միջնակարգ դպրոցում է սովորում, իսկ պարապմունքներն անցկացնում է դասերից հետո, գրում է Oddity central-ը:
Տղան այդպիսի մտահաղացում է ունեցել անցած տարի՝ նկատելով, որ շատ երեխաներ դպրոց չեն հաճախում կամ հետ են մնում դասերից և ամբողջ օրը դպրոցում են անցկացնում:
Տատիկի օգնությամբ դպրոց բացելով՝ Լեոնարդոն դպրոցը 36 աշակերտ է հավաքել: Նրանց մեծ մասն իրենից փոքր են, սակայն կան նաև մեծահասակներ:
Փոքրիկ դպրոցում բոլոր աշակերտները նստարաններ, պահարաններ, գրատախտակ, փոքրիկ գրադարան և զանգ ունեն: Պատանին մաթեմատիկա, քերականություն և այլ առարկաներ է դասավանդում: