211652_close_icon
views-count2502 դիտում article-date 23:44 27-02-2020

Գավառի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

Հունվարի 21-ին ոստիկանության Գավառի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել. Գավառ քաղաքի մի բնակարանից գողացել էին փաստաթղթեր, ապակեղեն, հագուստ, օծանելիքի հավաքածու և սպիտակեղեն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել Գավառ քաղաքի երկու բնակիչ և ներկայացվել նախաքննական մարմնին: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ փետրվարի 12-ին ոստիկանության Գավառի բաժնում գրանցված բնակարանային գողությունը ևս արել էին նույն երիտասարդները: Այս անգամ Գավառ քաղաքի մի բնակարանից գողացել էին հեռուստացույց, չհրկիզվող պահարան, սպասք, ոգելից խմիչք: Նախաքննությունը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր