211652_close_icon
views-count919 դիտում article-date 20:36 20-05-2022

ԱԻ նախարարությունն ու ՀԷՑ-ն Աբովյանում համատեղ վարժանք են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հրշեջ-տակտիկական ուսումնական համատեղ վարժանքը:

Մասնակցել են Կոտայքի ԱԻՆ ՓԾ ՄՓՎ 3 մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժինը, բժշկական ապահովման վարչությունը, Աբովյանի ճանապարհային ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Ուսումնավարժանքը կազմակերպվել է Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհրդի նախաձեռնությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր