News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Սիրիայում կմնա, քանի դեռ Իրանն իր ներկայությունն այնտեղ պահպանում է: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին՝ մեկնաբանելով բարձրաստիճան պաշտոնյաների վերջին մեկնաբանություններն այն մասին, որ ամերիկյան զորքերը Սիրիայում կմնան անորոշ ժամկետով՝ իրանին հակազդելու համար:

Նա նշել է, որ Սիրիայում ամերիկացի զինվորականների ներկայությունն առաջին հերթին կապված է «Իսլամական պետության» վերջնական ջախջախման առաքելության հետ: Հարցին՝ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումն արդյոք կապո՞ւմ է իրանական զորքերի դուրսբերման հետ, Ջեֆրին պատասխանել է, թե «նախագահը ցանկանում է, որ մենք Սիրիայում այնքան մնանք, մինչեւ դա եւ այլ պայմանները կկատարվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ