Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարական տա, ռիսկերը մեծ են․ պետք է լինի հանրաքվե

Կա ընկալում, որ ներկայումս խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած քաղաքական ուժի, այսպես ասած, վերարտադրության, բացարձակ իշխանության հաստատման կամ համանման մի հարց է, և հապճեպությունը պայմանավորված է դրանով: Ըստ այդմ՝ կա նաև տեսակետ կամ ընկալում, որ եթե չլինի հապճեպություն, ապա ավելի, այսպես ասած, սթափ ու ողջախոհ ժամկետում մենք կունենանք խորհրդարանի բավականին որակյալ ընտրության գործընթաց: Ընդ որում, առերևույթ թվում է, որ այդ ընկալումները խիստ իրատեսական են, մինչդեռ խորքային առումով դրանք կա՛մ կտրված են իրականությունից ու դրանում եղած բուն խնդրից, կա՛մ կտրված չեն և հենց այդ խնդրի մաս են: Փորձենք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը:

«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը:

«Մեկուկես ամսվա ընթացքում ինչ-որ բան է փոխվել: Հակահեղափոխական ուժերը փորձում են բոլոր միջոցներն օգտագերծել՝ թույլ չտալու, որ տեղի ունենան արտահերթ ընտրությունները, որովհետև վստահ են, որ եթե արդար, թափանցիկ ընտրություններ լինեն, իրենք չեն վերարտադրվի»,- նշեց Ա. Պապյանը:

«Ժամանակավոր իշխանությունը մեր երկրի համար վտանգավոր է, պետք է լինի իսկական, օրինական, հետհեղափոխական իշխանություն»,- ընդգծեց Ա. Արշակյանը՝ հավելելով, որ ամեն ինչ հեղափոխության տրամաբանության հունով է ընթանում:

Հ. Իգիթյանի դիտարկմամբ՝ խարդախությամբ ընտրված Ազգային ժողովը չի կարող լուծել առկա խնդիրները. «Այս խորհրդարանը ամեն օր հաստատում է, որ ինքն ունակ չէ իրականացնել ոչ միայն ժողովրդի պահանջը, այլ նաև սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունը:

Խարդախությունը բացվեց, բայց նորից փորձում են ներկայացնել, թե մեծամասնություն են կազմում»:

Ա. Արշակյանի կարծիքով կանոնակարգ օրենքում փոփոխությունն անելով՝ օրենքն ընդունողներին թովում է, թե այդ թղթիկով իրենք կուժեղանան:

«Ուժը այս պահին Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, ինչպես նա մեկնաբանի, այնպես էլ կլինի, Սահմանադրական դատարանը ճնշումների ենթակա է, կընդունի այն տարբերակը, որը թույլ կտա, որ Փաշինյանը մնա վարչապետ և ձևավորի նոր ԱԺ»,- նշեց Արշակյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ռիսկային է վարչապետի այն հայտարարությունը, թե ինքը հրաժարական կտա, և ԱԺ-ն կլուծարվի՝ Արա Պապյանը նշեց, որ ինքը ևս շատ ռիսկային է համարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը տալը, որովհետև կարող են ասել մի բան, անել այլ բան՝ վարչապետ ընտրել մեկ ուրիշի:

Ա. Պապյանի դիտարկմամբ՝ Ն. Փաշինյանը չպետք է հրաժարական տա, այլ պետք է լինի հանրաքվե:

Մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում