211652_close_icon
views-count1032 դիտում article-date 14:37 14-05-2020

Կորոնավիրուսով վարակված անձանցից 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր: «[url=https://armenpress.am/arm/news/1015271.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Ներկայում բուժման մեջ է գտնվում 2 218 պացիենտ՝ հիվանդանոցներում և հատուկ վայրերում: Հիվանդների շրջանում ունենք 660 հոգի, որոնք ներկա պահին թոքաբորբ են տանում: 66 հոգի ծանր են, 33-ը՝ ծայրահեղ ծանր: 6 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին»,-ասաց Նանուշյանը: Նա հիշեցրեց, որ մայիսի 11-ի դրությամբ հաստատված նոր դեպքերի թիվը 142 է: «Կարող եք նկատել, որ վերջին օրերի ընթացքում թիվը գրեթե այդ մակարդակի վրա է, սակայն, եթե համեմատենք ավելացող օրական աճի տեմպը, ապա այն դեռևս 5 տոկոսի շրջանակում է»,-նշեց փոխնախարարը: Փոխնախարարը վստահեցրեց՝ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ավելի մեծ տեմպերով են շարունակվելու՝ կապված նաև նրա հետ, որ նոր հայտնաբերված դեպքերն օրեցօր ավելանում են: Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում է կայացրել երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նմանատիպ նյութեր