1987 դիտում
15:15 26-03-2020
Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հորդորում է առցանց ընթերցել, ներկայացումներ դիտել, թանգարան գնալ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հանրությանը կոչ է անում մնալ տանն ու առցանց հարթակում մասնակցել Հայաստանի մշակութային կյանքին:
Այս մասին նախարարը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Մեր մշակութային հաստատություններն առցանց մի շարք նախաձեռնություններ են արել վերջին 10 օրերին: Միասնական հարթակում հավաքված են այդ հաստատությունների հղումները: Դրանց միջոցով առցանց գիրք ընթերցեք, ներկայացումներ ու ցուցադրություններ դիտեք, ծանոթացեք մեր թանգարաններում ու պատկերասրահներում պահվող գլուխգործոցներին»,- նշել է Հարությունյանը՝ շեշտելով հետևյալ խորագրերը.
#Չփռշտաք
#Առողջություն
#ՄնաՏանը:
Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 09։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
463 դիտում
12:04 25-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
358 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ