211652_close_icon
views-count6437 դիտում article-date 23:52 23-01-2021

Արսեն Ղուկասյան. Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց անհետ կորած զինծառայողի եղբայր, որոնողական աշխատանքների մասնակից Արսեն Ղուկասյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/625163.html?fbclid=IwAR0q_Iyf3ZbU_-m-3lKZ1Xt7CRVlLc2MeqOjeX7Kw89DgZDui4pIAMDCuAs]News.am[/url]-ը: «Այսօր գտնվե է 30 զոհի մարմին, վաղը կփորձենք իմանալ, թե դրանք ում մարմիններն են։ Ընդ որում դրանք տարբեր տեղերից չեն տրված, այլ ադրբեջանական կողմից հանձնված մարմիններ են, ինչ-որ պայմանավորվածություն է եղել, ասել են եկեք իքս տեղից վերցրեք այսքան մարմին, տարեք։ Երեւի արդեն գործընթաց է սկսվել, որ իրենց մոտ պահված մարմիները տան մեզ, բայց թիվը ոչ մեկ չի իմանում»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր