Շիրակի մարզի 8 համայնք չունեցավ 12-րդ դասարանցիներ, 7 դպրոցում էլ վերջին զանգը հնչեց 1 աշակերտի համար

26/05/2023 schedule19:35

Վերջին դաս ու վերջին զանգ: 1710 աշակերտ այսօր Շիրակի մարզում հրաժեշտ տվեց դպրոցին ու հայացքն ուղղեց դեպի նոր նպատակակետ:
ՄԻՊ Անահիտ Մանասյանը ևս Գյումրիում էր և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ նա ևս մասնակցեց թիվ 23 դպրոցի վերջին դասի տոնական միջոցառմանը:

Մարզպետն այսօր հուզված էր կրկնակի՝ որդին էլ է շրջանավարտ:349138823_190184897314786_9059758776437197431_n.jpg (185 KB)

«Հուզմունքն այսօր շատ մեծ է։ Անչափ կարևոր ընտրության առջև եք կանգնած բոլորդ, խոսքը մասնագիտության ընտրության մասին է, հարկավոր է, որ այն լինի ճիշտ ընտրված և հոգեհարազատ, քանի որ դրանից է կախված ինչպես ձեր, այնպես էլ մեր երկրի ապագան:
Համոզված եմ՝ կդառնաք հայրենիքի համար պիտանի քաղաքացիներ, քանի որ ամուր հայրենիք պետք է ստեղծենք բոլորս միասին մեր անձնվեր ու ամենօրյա աշխատանքով։ Ձեզ բարի երթ սիրելիներս»,-ելույթի իր խոսքում շրջանավարտների դիմեց Մուշեղ Մուրադյանը։348645053_5768731669897813_4722881973584438922_n.jpg (387 KB)

Աշխարհում կա մի հարստություն, որը կարելի է ձեռք բերել և երբևէ չկորցնել՝ գիտելիքն է։ Կրթության շնորհիվ կարելի է հասնել ամեն ինչի։
Շրջանավարտներին այսպես ողջունեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Արեք հնարավորինը լիարժեք գիտելիք և որակյալ կրթություն ստանալու համար ու նաև պահեք ու պահպանեք մարդկային կարևորագույն արժեքները, եղեք բարի, կյանքին տվեք բարին ու այն ձեզ կվերադառնա»։349313382_1410481686460041_1921435105084267008_n.jpg (348 KB)

Այս տարի, սակայն, Շիրակի մարզի բոլոր դպրոցներում չէ, որ հնչեց վերջին դասի վերջին զանգը: Մարզի 8 համայնք՝ Ալվարը, Մեղրաշատը, Գառնառիճը, Զորակերտը, Բյուրակնը, Թավշուտը, Հովունին ու Լեռնուտը չունեին 12-րդ դասարանցիներ:

Շիրակի մարզի 11 դպրոց ուներ միայն երկու, 7 դպրոց՝ ընդամենը 1 շրջանավարտ:

348687967_2256375891231637_6887208404129831171_n.jpg (460 KB)349344911_2627713467366974_1103620586861941766_n.jpg (441 KB)

2023-ին Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ տված 1710 շրջանավարտից 825-ը մարզային ենթակայության դպրոցների սաներն են։

Շիրակցի 57 աշակերտ ոսկե մեդալ ստանալու հայտ է ներկայացրել:

349201559_1689275274866658_6748908850958092699_n.jpg (398 KB)

Տպել
1406 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել