211652_close_icon
views-count2830 դիտում article-date 23:27 30-06-2020

Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է նվազել

2019 թվականին Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների առեւտուրը նվազել է գրեթե 2,5 տոկոսով, իսկ 2020 թվականի 5 ամիսներին՝ 6,03 տոկոսով: «2019 թվականին Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների ապրանքաշրջանառությունը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 171 400 000 դոլար: Այն նվազել է շուրջ 2,5 տոկոսով»,- այս մասին [url=http://analitikaua.net/2020/tovarooborot-mezhdu-ukrainoj-i-armeniej-prodolzhaet-snizhatsya/]AnalitikaUA.net[/url]-ին հայտնել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունից: Հայաստան ուկրաինական արտահանումը կազմել է 145 300 000 դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 2,7 տոկոսով: Ուկրաինա հայկական ներմուծումը կազմել է 26 100 000 դոլար: Նվազել է 3,8 տոկոսով: Ուկրաինայի համար առեւտրի սալդոն դրական է՝ 145 300 000 դոլար: 2020 թվականի 5 ամիսներին Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 49 970 000 դոլար եւ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 3 210 000 դոլարով կամ 6,03 տոկոսով:

Նմանատիպ նյութեր