211652_close_icon
views-count35778 դիտում article-date 21:38 23-08-2020

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու տրակտորը, վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդգար Ս.-ի վարած Mercedes մակնիշի և Արծվանիստ գյուղի բնակիչ, 34-ամյա Կորյուն Վ.-ի վարած «Յումուզ» մակնիշի առանց համարանիշի տրակտորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տրակտորը կողաշրջվել է, իսկ 2 վարորդներն ու Էդգար Ս.-ի ուղևոր, Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 26-ամյա Արթուր Վ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հովհաննես Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր