Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

«Առողջապահության նախարարությունը քաղաքականություն որոշող մարմին է, ոչ թե նախարարը հիվանդին այցելի և հետը նկարվի»

«Այսօր բոլոր գոչում են, որ բժշկական տուրիզմն է պետք մեզ մոտ զարգացնել, սակայն գործնականում որևէ քայլ այդ ուղղությամբ ես չեմ տեսնում, մինչդեռ դա զարգացման լավագույն հեռանկար ունեցող ծրագրերից մեկը կարող է լինել։

Բացի դրանից, պետք է շարունակել  էլեկտրոնային առողջապահության ներդրումը, սակայն այլ պայմաններով, օրինակ՝ այդքան մեծ ֆինանսական ծանրաբեռնվածություն չդնել ստոմատոլոգիական կլինիկաների  տերերի, դեղատնային ցանցի տերերի և այլնի վրա։

Այսօր  ապահովագրական բժշկությունը շատ ցածր և ծիծաղելի գներով է ներդրված, այսինքն բժիշկների վարձատրությունը շատ ցածր է և շատ դեպքերում դրված են այնպիսի գներ, որոնք իրատեսական չեն․ եթե բժիշկը կատարում է վիրահատություն և ապահովագրական ընկերությունն որոշում է, որ այդ  վիրահատության համար բժշկին պետք է վճարել 35 կամ 45 հազար դրամ, ապա դա այլևս լուրջ չէ, այսինքն եթե մենք ներդնում ենք բժշկական ապահովագրություն, ապա պետք է բժշկին համապատասխան վարձատրենք, պետք է իսկապես լինի ապահովագրություն և ոչ թե ապահովագրության տնազ, ընդորում այն պետք է հավասարաչափ լինի՝ և  ունևոր և  չունևոր խավի համար։ Այս հարցը  ևս վերանայման կարիք ունի։

Առողջապահական համակարգի թերություններից մեկն էլ վստահության պակասն է պոլիկլինիկական օղակի նկատմամբ․ այս համակարգն անհրաժեշտ է արդիականացնել և համալրել  նեղ մասնագետներով և առաջնային օղակի բժշկին, այսինքն ընտանեկան բժշկին՝ թերապևտին, ավելի շատ գիտելիքներով զինել, քանի որ շատ դեպքերում պացիենտը կարող է հիվանդանոցային բուժում ստանալու փոխարեն բուժում ստանալ  ամբուլատոր պայմաններում՝ պոլիկլինիկական բժշկի  հսկողության տակ  և սրանով մենք կբերենք նաև հիվանդանոցների ծանրաբեռնվածության նվազման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ  Գևորգ Գրիգորյանը՝ խոսելով ձևավորվելիք նոր կառավարության առաջնահերթությունների մասին առողջապահության ոլորտում՝ այս  ամենով հանդերձ կարևորելով նաև բժիշկների, նեղ մասնագետների վերապատրաստումների գնալու խնդիրը։

Գևորգ Գրիգորյանի կարծիքով՝ կարևոր չէ, թե առաջիկայում ով կնշանակվի առողջապահության նախարար, այլ  կարևորն այն է, որ առողջապահական համակարգի բարելավմանը,  արդիականացմանը և զարգացմանը նպաստող ծրագրերն իրագործվեն տեղին և ժամանակին։ Ըստ Գրիգորյանի՝ հայաստանյան առողջապահության ոլորտում առկա խնդիրներն ունեն շատ խորը հիմքեր՝ սկսած համապատասխան կրթությունից, վերջացրած նրանով, որ  գլոբալ առողջապահական քաղաքականությունը պետք է իր ուղղվածությունը  մի փոքր փոխի, այսինքն՝ էլեկտրոնային առողջապահությունից ու դեղատոմսերից պետք է անցում կատարել առաջնային բուժօգնության օղակի հզորացման, բժշկական տուրիզմի զարգացման և հեռանկարներ ունեցող մի շարք գաղափարների, ծրագրերի իրագործման։

«Առողջապահության նախարարությունը առողջապահության քաղաքականություն որոշող մարմին է, ոչ թե  մարմին, որը օրինակ երբ ինչ-որ մեկը տուժում է վթարից՝ նախարարը գնում  է նրան այցելության, նկարվում է․ նման բաները չպետք է տեղ ունենան նախարարության մեջ։ Մենք պետք է ունենանք մի քանի տարբեր կառույցներ, որոնք կապակենտրոնացնեն առողջապահության նախարարության այն գործառույթները, որոնք քաղաքակիրթ երկրներում նախարարությունը չի անում»,-հավելեց Գրիգորյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում