News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս ամռանը Nord Stream 2-ը սկսում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը՝ անգամ չունենալով Դանիայի թույլտվությունը: Այս մասին Համաշխարհային գազի համաժողովում հայտարարել է ընկերության ֆինանսական տնօրեն Պոլ Քորկորը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Եթե Դանիայի կառավարությունը հավանություն չտա իր տարածքային ջրերում գազատարի տեղադրմանը, մենք ստիպված կլինենք փոխել երթուղին, եւ առավել հավանական տարբերակը Դանիայի հյուսիսում գտնվող միջազգային ջրերն են», - ասել է նա:

Նրա խոսքով, ընկերությունը «հաջորդ շաբաթներին կամ ամիսներին» սպասում է Դանիայի թույլտվությանը: Միեւնույն ժամանակ, «Nord Stream 2» -ի ֆինանսական տնօրենը չի նշել, թե որքան ժամանակ կարող է սպասել ընկերությունը մինչեւ այլ երթուղու համար դիմում ներկայացնի:

Քորկորը վստահություն է հայտնել, որ եթե Դանիան չթույլատրի իր ջրերում «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը, ապա միջազգային ջրերում տեղադրման համար անպայման թույլտվություն կտա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ