211652_close_icon
views-count5579 դիտում article-date 22:35 31-01-2019

Հեռու պահեք ձեր ձեռքերը Արցախից, արա...Մենուա Հարությունյան

[b]Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. [/b] Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ական անփառունակ իշխանության մնացորդներից մեկը՝ Երջանիկ Աբգարյան անունով, ով Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին եղել է Հայաստանի Մաքսային ծառայության ղեկավարը՝ դիմելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանց անվանել է ռուսամոլ հակահեղափոխականներ,Արցախը համարել Հայաստանի մարզ, տեսակետ հայտնելով, որ չի բացառում, որ Արցախի այսօրվա՝ իր բնորոշմամբ ռուսամոլ իշխանավորները կարող են Ադրբեջանի հետ գնալ ինչ-որ պայմանավորվածությունների Արցախի անվտանգությունը առանց Հայաստանի ձևավորելու ճանապարհին: Ինչ խոսք, Երջանիկի նման հայտարարությունները չի կարող տեղավորվել որևէ բանիմաց և հայրենիքի զգացողություն ունեցող հայ մարդու ուղեղում: Ցավ եմ ապրում, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական սխալի արդյունքում , երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գնահատականներ չտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության անփառունակ էությանը և ապօրինի հարստացման տրամաբանությամբ հետ չգնաց հասկանալու համար, թ՞ե ինչով են զբաղված եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նրա իսկ նշանակած Երջանիկները, երբ Հայաստանը մի կողմից պատերազմի մեջ էր, իսկ մյուս կողմից Հայաստանում հարուստների դաս էր ձևավորվում պետական ռեսուրսների հաշվին, ինչ արդյունքում էլ ՀՀՇ-ականների լեզուները այսօր երկարել է և նրանք մոռացել են իրենց անփառունակ անցյալը, մոռացել են, թե ինչպիսի դժոխային պայմանների միջով են անցկացրել մեր ժողովրդին իրենց իշխանության տարիներին ու այսօր արդեն մեծ-մեծ խոսում են, չհասկանալով , որ իրենց իրական տեղը քաղաքական աղբանոցն է, բայց ոչինչ մենք մի օր նրանց հետ կուղղարկենք... Տարիներ շարունակ մենք պայքարում ենք աշխարհին ներկայացնելու, որ Արցախը անկախ, ժողովրդավարական արժեքներով ապրող պետություն է, որն ունի պետական կայացած համակարգ, հարգում է սեփական քաղաքացիների իրավունքները , բայց ահա հայտնվում են լևոնական « երջանիկներ », ովքեր բացիեբաց Արցախը համարում են Հայաստանի մարզ այն էլ փորձելով այդ ձևակերպումը ներկայացնել վիրավորական երանգներով, և եթե մենք չենք հարգում Արցախի անկախությունը, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս ենք փորձում այդ անկախությունը ձևական դարձնել և կոպիտ բնորոշումներով ներկայացնել, ապա ի՞նչպես ենք համոզելու աշխարհին , ի՞նչպես ենք պարտադրելու Ադրբեջանին ճանաչելու Արցախի անկախությունը : Արցախն այսօր անկախ է, ապագայում կլինի անկախ, թե կմիավորվի Մայր Հայաստանի հետ դա կորոշեն Արցախցիները, բայց ոչ երբեք երջանիկաբգարյանները: Սիրելի Արցախցիներ Հայաստանում այս օրերին Նիկոլի իշխանության բռնազավթումից հետո նախկին ՀՀՇ-ականները ակտիվացել և փորձում են սեպ խրել Հայաստանի ու Արցախի մեջ, փորձում են իրենց անհեթեթ գնահատականներով լարվածություն մտցնել Հայաստանի ու Արցախի ժողովրդի ու ղեկավարության միջև , խնդրում եմ լուրջ մի ընդունեք նման մարդկանց, մենք մի ժողովուրդ ենք և ապագայում վստահ եմ լինելու ենք նաև մեկ պետություն… այսօր վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կանգնած է ձեր կողքին , ձեր թիկունքին՝ համարելով, որ դուք մեր առաջին գիծը պահող, առաջին գծում ամեն վայրկյան ապրող հայրենակիցներն եք՝ մենք ձեր թիկունքին ենք, ձեր կողքին: Նաև ուզում եմ նշել , որ ժամանակն է Հայաստանյան քաղաքական դաշտում քիմմաքրում իրականացնելու և նախկինից մնացած արատավոր երջանիկներին դուրս շպրտելու քաղաքական դաշտից դեպի քաղաքական աղբանոց որպեսզի այլևս մենք չապրենք ՀՀՇ-ական, լևոնական այն անմխիթար, տխրահռչակ ժամանակները , որոնք ստիպեցին մեր ժողովրդի մի մեծ մասին լքելու Հայաստանը , ստիպեցին մեր ժողովրդի մի մեծ մասին սոցիալական անարդարության պայմաններում մեծացնելու սեփական երեխաներին. .. Այո Նիկոլի դեմքով լևոնականներն են եկել իշխանության և հիմա էլ փորձում են Արցախի հարցում Լևոնի պարտվողական քաղաքականությունը դարձնել օրակարգային: Հեռու պահեք ձեր ձեռքերը Արցախից արա... Եվ վերջում՝ եղել են պատմության մեջ ժամանակներ, երբ ցավոք սրտի Հայաստանն անկախ պետություն չի ունեցել , բայց Արցախը ունեցել է մելիքություններ և իր կիսանկախ , հաճախ նաև լիարժեք անկախ գոյությունը պահպանել դարձյալ Արցախի հողին կառչած իր տեսակով՝ հայ ժողովրդի Արցախում ապրող տեսակով…

Նմանատիպ նյութեր