Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Աշխարհը՝ «Խավարի ասպետի» սպանությունից ու Իրանի պատասխանից հետո․ պատերազմը չեղարկվում է

«Եթե Թրամփը հաջորդ ռազմական պատասխանը չի տալիս, ապա ակնհայտ է, որ ռազմական պատասխաններ չեն լինի նաև Իրանի կողմից։ Այսինքն՝ ֆորմալ առումով ստացվում է, որ վերջին խոսքը Իրանինն է։ Եթե ամերիկացիներն այլևս նոր ռազմական միջոցառումներ չեն ձեռնարկում և սահմանափակվում են [տնտեսական] պատժամիջոցներով, ապա նշանակում է՝ ռազմական իմաստով միջադեպը մասամբ հարթված է»։

Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զորահրամանատարներից ու ռազմաքաղաքական գործիչներից մեկի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «ալ-Կուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ամերիկյան օդուժի կողմից նոր թափ հաղորդեց Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո վերջին երեք տարվա ընթացքում գնալով ավելի խորացող ԱՄՆ-Իրան դիմակայությանը՝ փորձագիտական հանրությանը ստիպելով խոսել ամերիկա-իրանյան կոնֆլիկտի նոր սրացման և տարածաշրջանային լայնածավալ պատերազմի իրական վտանգների մասին։ Բայց ի՞նչ է սա։ Իրաքյան երկրորդ պատերա՞զմ՝ ինչպես գրում են ամերիկյան որոշ լրատվամիջոցներ, նոր՝ լայնածավալ պատերազմի սկի՞զբ, թե՞ երկար տարիներ Մերձավոր Արևելքում շարունակվող, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի շարունակությունը։ Սրանք, իհարկե, շատ լուրջ հարցեր են փորձագիտական քննարկման համար։ Սակայն այս պահի դրությամբ ամենակարևորն այն է, որ իրանա-ամերիկյան լարվածության միտումները, կարծես թե, գնում են դեպի նվազում։ Վերլուծաբաններին նման եզրակացության հիմք է դարձել Սպիտակ տան ղեկավար Թրամփի հունվարի 8-ի հատուկ ուղերձը, որի ընթացքում Նահանգների ներկայիս ղեկավարը, ճիշտ է, հայտարարել է, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանվեն, բայց չի խոսել Իրանի հրթիռակոծություններին ռազմական պատասխան տալու մասին՝ ըստ էության, տեղ թողնելով դիվանագիտության և խաղաղ բանակցությունների համար։ Անդրադառնանք վերջին մեկ շաբաթվա բուռն զարգացումների ժամանակագրությանը հերթականությամբ։

«Երուսաղեմ» հատուկ ջոկատը քաղաքական և լեզվաբանական ասպեկտներ

Գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին (11 մարտի, 1957 թ․ – 3 հունվարի, 2020 թ․) իրանական «ալ-Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարն էր։ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի կազմի մեջ մտնող ԻՀՊԿ-ի[1] էլիտար այս ստորաբաժանման անվանումը ոչ միայն լեզվական, այլև ուղղակի քաղաքական-գաղափարական կապ ունի Երուսաղեմ քաղաքի և ավելի լայն առումով՝ արաբա-իսրայելյան և իրանա-իսրայելյան հակամարտությունների հետ։ Արաբական-իսլամական աշխարհում Երուսաղեմին ասում են «ալ-Կուդս» (արաբ․՝ القدس‎), թարգմանաբար՝ Սուրբ քաղաք։ Ծագում է արաբերեն «կուդս» (قدس)` «սուրբ» բառից։ Պարսկերենում «Կուդսի» տառադարձումը հնչում է «Ղոդս» տարբերակով։ Հետևաբար, հայերեն և օտարալեզու թարգմանություններում ԻՀՊԿ-ի նշված ստորաբաժանման անունը հանդիպում է ոչ միայն «ալ-Կուդս» կամ «Կուդս», այլև «Ղոդս» տարբերակներով։ Երկու տարբերակներն էլ, կարելի է ասել, քերականորեն ճիշտ են։

«Ալ-Կուդսը»՝ Սոլեյմանիի գլխավորությամբ, համակարգում էր իրանական զինուժի հատուկ նշանակության՝ հետախուզական, հակահետախուզական և այլ բնույթի գործողությունները Իրանի սահմաններից դուրս։ Ղասեմ Սոլեյմանիին «ալ-Կուդսի» հրամանատարի պաշտոնում փոխարինել է Իսմայիլ Քահանին։

«Խավարի ասպետը» ո՞վ էր գեներալ Սոլեյմանին

Որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ այս մարդու սպանությունն այսպիսի իրարանցում առաջացրեց միջազգային հանրության շրջանում՝ պատկերավոր ասած, ցնցելով մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության և միջազգային հարաբերությունների փխրուն համակարգը, պիտի հաշվի առնենք այն կարևոր հանգամանքը, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին ոչ թե պարզապես զինվորական էր, այլ Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր ռազմաքաղաքական գործիչներից մեկը, շատ կարևոր օղակ այս երկրում իշխող իսլամական վարչակարգի բարդ ու շատ յուրահատուկ հիերարխիայում։ Իրանում նա դեռ իր կենդանության օրոք էր ազգային հերոս հռչակվել։ Իսկ Արևմուտքում ու հատկապես Միացյալ Նահանգներում, ինչպես ժանրի դասական կանոններն են պահանջում, տրամագծորեն հակադիր՝ բացասական կերպարով էր ներկայացվում։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության սյունակագիրն իր «Խավարի ասպետի վերջը» վերտառությամբ հոդվածում գրում է, թե իր հայրենիքում Սոլեյմանին հայտնի էր «Ստվեր» մականունով, իսկ Արևմուտքում նրան «Խավարի ասպետ» էին կոչում՝ ֆիլմերի և կոմիքսներ հայտնի հերոս Բեթմենի համանմանությամբ։

«Եվրանյուզն» էլ նշում է, որ Սոլեյմանին Մերձավոր Արևելքում Իրանի վարած «պրոքսի» (միջնորդավորված) պատերազմի ճարտարապետն է: Ամեն դեպքում, ինչ մականուն էլ որ կիրառենք Սոլեյմանիի վերաբերյալ, նա Իրանի անվտանգության ու արտաքին քաղաքականության ոլորտներում մեծ ազդեցություն ունեցող գործիչ էր։ Բրիտանական BBC-ն իրանցի գեներալին ներկայացնում է որպես ռազմական ստրատեգ և Իրանի արտաքին քաղաքականության գաղափարախոս։

Այս իմաստով, անկախ այն հանգամանքից, թե գեներալ Սոլեյմանին կներկայացվեր որպես դրակա՞ն, թե՞ բացասական կերպար, հերո՞ս՝ ինչպես իր հայրենիքում, թե՞ «հրեշ» կամ «ահաբեկիչ»՝ ինչպես Միացյալ Նահանգներում, բոլոր դեպքերում նա ռազմավարական նշանակության դեր էր խաղում թե՛ Իրանի վերջին երկու տասնամյակների տարածաշրջանային քաղաքականության մեջ ու թե՛ մասնավորապես իրանա-ամերիկյան, իրանա-իսրայելյան դիմակայության համատեքստում։ Բավարար է նշել միայն այն փաստը, որ նա ԻԻՀ-ի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի աջ ձեռքն էր, և անգամ կա վարկած այն մասին, որ հենց Սոլեյմանին պիտի դառնար այաթոլլահ Խամենեիի ժառանգորդը, այսինքն՝ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդը։

Իրանցի գեներալի սպանությունը՝ ամերիկյան անօդաչուներով

Ղասեմ Սոլեյմանին սպանվել է ս․ թ․ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում, ամերիկյան անօդաչու սարքերից կատարված հրթիռային հարվածների հետևանքով։ Սոլեյմանիի ոչնչացման գործողությունը, որը կազմակերպել էր Իրաքի տարածքում բազավորված ԱՄՆ հատուկ գործողությունների միացյալ հրամանատարությունը (USSOCOM), իրականացվել է այն պահին, երբ իրանցի գեներալի շարասյունը, ինչպես միջազգային լրատվամիջոցներն են նշում, դուրս էր գալիս Բաղդադի օդանավակայանից։ Սոլեյմանիի հետ սպանվել են նաև Իրաքում գործող իրանամետ «Հաշդ աշ-Շաաբ» (Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր) խմբավորման փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսն ու ևս 9 հոգի նրանց զինակիցներից։

«Նահատակ Սոլեյմանի» Իրանը պատասխանում է հրթիռային հարվածներով

Իրանի ղեկավարությունը խոստացել էր վրեժխնդիր լինել Սոլեյմանիի նահատակության համար։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին իր հավատարիմ զինակցի սպանությունից հետո հայտարարեց, թե «[Իրանի] բոլոր թշնամիները պիտի իմանան, որ դիմադրության ջիհադը կշարունակվի կրկնակի եռանդով»։ Իսկ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պարզաբանեց, որ Իրանի պատասխանը ռազմական գործողություն է լինելու։

Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Իսլամական Հանրապետության զինված ուժերը կատարեցին երկրի հոգևոր ու քաղաքական ղեկավարության խոստումը՝ հրթիռակոծության ենթարկելով Իրաքի տարածքում, մասնավորապես՝ Էրբիլ նահանգում (Իրաքյան Քրդստան) և Այն ալ-Ասադում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ Օպերացիան ստացավ «Նահատակ Սոլեյմանի» անվանումը։ Ու թեև իրանական լրատվամիջոցները հայտարարեցին, թե Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել, այդուհանդերձ, ամերիկյան կողմը ճիշտ հակառակն էր պնդում՝ ասելով, որ Միացյալ Նահանգները նշված օպերացիայի հետևանքով մարդկային կորուստներ չի ունեցել։

Կապ ունե՞ր արդյոք իրանական զինուժի հրթիռակոծության հետ նույն օրը՝ գրեթե նույն ժամերին, Թեհրանի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարը՝ ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի կործանումը, դժվար է ասել։ Ավելի ճիշտ՝ այս երկու իրադարձությունների միջև ուղիղ կապը հաստատող որևէ փաստ, կարծես թե, չի հրապարակվել որևէ մեկի կողմից։ Կան միայն ենթադրություններ ու վարկածներ։

Թրամփի ուղերձը կսահմանվեն նոր պատժամիջոցներ

Ամեն դեպքում, անկախ այս վերջին միջադեպից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը՝ հունվարի 8-ին, հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ամերիկյան կողմը մարդկային զոհեր չի ունեցել Իրանի հրթիռային հարձակման հետևանքով, իսկ ամերիկյան ռազմակայանները նվազագույն վնաս են կրել։ Բայց առաջին հերթին Թրամփն ընդգծել է, թե «քանի դեռ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ՝ Իրանը միջուկային զենք չի ունենա»։ Սպիտակ տան ղեկավարի մյուս կարևոր ուղերձն այն էր, որ Վաշինգտոնը նոր «հզոր» կամ «ցավոտ» տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ, որոնք, Թրամփի խոսքերով, կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր վարքագիծն ու չի հրաժարվել իր «միջուկային հավակնություններից»։

Իսկ թե ինչպե՞ս են կարողացել ամերիկացի զինվորականները խուսափել մարդկային կորուստներից՝ պատասխանը շատ պարզ է․ ամերիկյան կողմը նախապես իմացել է հարձակման մասին և հասցրել է տարհանել իր անձնակազմը նշված ռազմակայաններից։ CNN-ը նույնիսկ գրել է, թե Իրաքի իշխանություններն են նախազգուշացրել Իրանի հրթիռային հարձակման մասին։

Թրամփը պատրաստ է բանակցել գնդակը Իրանի դաշտում է

Թրամփի ուղերձը, ըստ էության, իրանական հրթիռային հարձակման առիթով էր։ Այն, իհարկե, բավական խիստ էր, ինչպես նախորդ հայտարարությունները՝ այս մեկն էլ հագեցած էր կոշտ գնահատականներով ու ձևակերպումներով, բայց սա չէ ամենակարևոր ու էական հանգամանքը ԱՄՆ նախագահի ելույթի առնչությամբ։ Ամենակարևորն այն էր, որ Թրամփը չհայտարարեց, թե Միացյալ Նահանգները ռազմական պատասխան է տալու Իրանի հրթիռային հարձակմանը, ինչը միջազգային հանրության ամենամեծ մտահոգությունն էր։ Նա հայտարարեց, որ իր գլխավորած վարչակազմը շարունակելու է իրականացնել Իրանի «զսպման» քաղաքականությունը տնտեսական սանկցիաների միջոցով։ Ավելին, Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան կողմը սկզբունքորեն կողմ է խնդրի խաղաղ լուծմանը և «պատրաստ է ընդառաջ գնալ բոլոր նրանց, ովքեր փնտրում են խաղաղություն»։ Թրամփի այս ուղերձները հիմք են տվել վերլուծաբաններին եզրակացնելու, որ ամերիկյան կողմը տարածություն է թողնում դիվանագիտության և խաղաղ բանակցությունների համար, հետևաբար, ամերիկա-իրանյան վերջին օրերի լարվածությունը գնալով կթուլանա։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը լավ լուր է համարում Թրամփի ասածն այն մասին, որ Միացյալ Նահանգները մարդկային կորուստներ չի կրել վերջին հրթիռակոծությունից հետո, և կարծում է, որ գնդակը հիմա Իրանի դաշտում է։

«Դեէսկալացիան շատ հավանական է: Թրամփը պատրաստ է սկսել բանակցությունները: Գնդակը Իրանի դաշտում է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետը։

Պատերազմը չեղարկվում է

Լրագրող, քաղաքական հարցերի վերլուծաբան Հայկ Խալաթյանն էլ, վերլուծելով վերջին իրադարձությունները, եկել է այն եզրակացությանը, որ «պատերազմը չեղարկվում է»։ Խալաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թրամփը որոշեց (կամ էլ Պենտագոնն ու Պետդեպը նրան խորհուրդ տվեցին) ձևացնել, որ ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունը պատճառ չէ պատասխան հարվածի համար։ Երկու կողմերն էլ ձևացրեցին, թե հաղթող են դուրս եկել այս պատմությունից։ Իսկ փորձագետներն ու հասարակայնությունն էլ իրենց եզրակացություններն են անում «հաղթողի» մասին՝ ելնելով անձնական համակրանքից»։

Պատերազմը ոչ ոքի պետք չէ «խաղն ավարտվեց 1։1 հաշվով»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ նույն կարծիքին է, որ ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ էլ Իրանին պատերազմ այսօր պետք չէ։

Քաղաքագետի խոսքերով՝ այս փաստն ապացուցվում է իր հետևյալ արձանագրումներով․ «Գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանը մեծ փակուղում էր հայտնվել. ԱՄՆ պատժիչ հարվածը սրտին էր ուղղված ու չպատասխանել չէին կարող։ ԱՄՆ էլ գիտեր, որ Իրանը պետք է պատասխանի ու թատերաբեմը Իրաքը պետք է լիներ՝ ինչպես գրել էի առաջին օրը։ Բաղդադում ԱՄՆ ռազմաբազայի տարօրինակ հրթիռակոծումը խոսուն էր։ Օպերացիայից 4 ժամ առաջ կոլեկցիոն ուժերը «տեղեկացվում են» դրա մասին, լքում ռազմաբազայի տարածքը, Իրանը հրթիռակոծում է տարածքը, ոչ մի ամերիկացի, եվրոպացի զինվորական չի սպանվում։ Սպանվում են իրաքցիները։ Իրանը դեմքը փրկում է, ամերիկացի զինվորական չի սպանվում, որը կարող էր էլ ավելի դաժան ամերիկյան պատժիչ գործողության բերել, ԱՄՆ էլ թույլ է տալիս Իրանին պահպանել դեմքն ու իրականացնել խոստացված կոշտ վրիժառությունը։ Մնում է հասկանալ, որ Իրանում դեմ չէին, որ հրթիռակոծությունից 4-5 ժամ առաջ ամերիկացիները տեղեկացված լինեն օպերացիայի մասին, որպեսզի խաղն ավարտվի 1:1 հաշվով… Դեհ, Միջուկային համաձայնության իսպառ փլուզման՝ ԱՄՆ-ին ձեռնտու լինելու մասին էլ արդեն գրել ենք»։

https://www.1in.am/assets/uploads/2019/06/Untitled-1-233.jpg

Ռազմական իմաստով միջադեպը հարթված է

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեմայի շուրջ խոսեց նաև ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ ասելով, որ եթե Թրամփը հայտարարում է, թե Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանվեն, դրանից ակնհայտ է դառնում, որ ռազմական էսկալացիա չի լինի։

«Եթե Թրամփը հաջորդ ռազմական պատասխանը չի տալիս, ապա ակնհայտ է, որ ռազմական պատասխաններ չեն լինի նաև Իրանի կողմից։ Այսինքն՝ ֆորմալ առումով ստացվում է, որ վերջին խոսքը Իրանինն է։ Եթե ամերիկացիներն այլևս նոր ռազմական միջոցառումներ չեն ձեռնարկում և սահմանափակվում են [տնտեսական] պատժամիջոցներով, ապա նշանակում է՝ ռազմական իմաստով միջադեպը մասամբ հարթված է։ Թեև, իհարկե, հնարավոր է, որ հետագայում նոր միջադեպեր լինեն, բայց ուղղակիորեն Իրանը, ըստ երևույթին, այլևս չի պատասխանելու։ Կլինեն միայն անուղղակի ինչ-որ քայլեր»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց Խրամչիխինը։

 

 

Հղումներ՝

[1] Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իրանում շատ մեծ ազդեցություն ունեցող ռազմաքաղաքական կառույց է, որը հիմնվել է Իրանում 1979 թ․-ին տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո։ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խոմեյնու հրամանով ստեղծված ԻՀՊԿ-ի հիմնական առաքելությունը, իր անվանը համահունչ, իսլամական հեղափոխության արժեքներն ու իսլամական վարչակարգն Իրանում պաշտպանելն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում