ՉԼ ավարտական փուլը Թուրքիայի փոխարեն կարող է Գերմանիայում անցկացվել

ՉԼ ավարտական փուլը Թուրքիայի փոխարեն կարող է Գերմանիայում անցկացվել

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգան ավարտելու տարբերակները։ Դիտարկվում է նաև ՉԼ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը «Չորսի եզրափակիչ» ձևաչափով անցկացնել Գերմանիայում՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Թուրքիայում ստեղծված անորոշ համաճարակաբանական իրավիճակի հետևանքով, գրում է Sports.ru-ն։

Ավելի վաղ որոշվել էր մրցաշարը Ստամբուլում անցկացնել։

Ըստ Sky Sport Italia-ի՝ 1/8 եզրափակչի մնացած խաղերն անցկացվելու են օգոստոսի 7-8-ին։

Քառորդ եզրափակիչները նախատեսվում է անցկացնել օգոստոսի 13-14-ին չեզոք դաշտերում՝ մեկ հանդիպման ձևաչափով։

Գերմանիան դիտարկվում է որպես «Չորսի եզրափակչի» անցկացման վայր, քանի որ ՈւԵՖԱ-ն գոհ է մնացել Բունդեսլիգայի վերսկսումից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---