Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

«Ապրիլյան պատերազմը եղել է քաղաքական դրդապատճառներով և դրա թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»

«Այն, ինչ հայտնի էր հանրության նեղ շրջանակներին, շուտով հայտնի կդառնա նաև ավելի լայն շրջանակների։ Փաշինյանի հայտարարության մեջ ճշմարտություն կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուշագրավ հայտարարությանը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր խորհրդական Արշակ Կարապետյանի նշանակման շուրջ ստեղծված աղմուկին, արել է էլ ավելի ուշագրավ հայտարարություն։ «Որևէ մեկի հասցեին արված հայտարարությունը դեռ չի նշանակում, որ դա դատավճիռ է։ Նրանք, ովքեր ասում են, թե Արշակ Կարապետյանն է Քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սարգսյանը արդար դատավոր է և արդար որոշում է կայացրել: Ես Քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- Դիլիջանի դպրոց կատարած այցի ժամանակ ասել է Փաշինյանը։

Նշենք, որ մի քանի օր է քննադատվում էր Արշակ Կարապետյանի նշանակումն այն կոնտեքստում, որ վերջինս 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցրել է Գլխավոր շտաբի հետախուզության պետի պաշտոնը։ Նշանակման վերաբերյալ երեկ բուռն զարմանք էր հայտնել «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Նա գրառում էր կատարել, ըստ որի՝ «2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է»։ «ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»,- գրել էր Բաղդասարյանը։

Հիշեցնենք, սակայն, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, հունիս ամսին, այն ժամանակ դեռևս «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կողմից մի տեսանյութ էր տարածվել համացանցում, որն իրականացվել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը՝ ապրիլի լույս 2-ի գիշերը: Տեսանյութում երևում էր, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը: Հայ զինվորներն անընդհատ կապ էին տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլտվություն էին հայցում, սակայն պատասխանը լինում էր՝ սպասեք: ԼՂՀ դիրքերը պահող զինվորների կողմից լսվում էին հայհոյանքներ, թե ինչու չեն թողնում կրակեն, քանի որ հակառակորդը գնալով՝ ավելի է առաջ գալիս:

Անդրիաս Ղուկասյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ վաղ թե ուշ պարզվելու է իրականությունը և բնական է, որ ընտրություններից հետո ձևավորված լեգիտիմ իշխանությունն այս տարիներին կուտակվածը, լռության քողի տակ կատարվածը պետք է քայլ առ քայլ հասանելի դարձնի բոլորին. «Ես համաձայն չեմ Արշակ Կարապետյանի մասով երեկվանից հնչող գնահատականների հետ։ Մեր բանակը իր ողջ կառույցներով Ապրիլյան պատերազմից առաջ ու դրանից հետո բոլոր մարտական գործողությունները, իր գործառույթները կատարել է։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով։ Այն արդյունքը, որը որ եղավ, հետևանքները, որոնք տեղի ունեցան, դրա թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Նա ստեղծեց երկրում խորագույն ճգնաժամ, որը իր հանգուցալուծումը ստացավ այս հեղափոխությամբ»,- ընդգծեց Ղուկասյանը։

Արշակ Կարապետյանը նաև ընդգրկված է եղել 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի արձակած հույժ գաղտնի «0038» հրամանի արդյունքում ձևավորված կայազորի կազմում, որով, ըստ Հատուկ քննչական ծառայության, զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացների մեջ։ Այդ ժամանակ նա եղել է հատուկ հանձնարարությունների գծով կայազորի պետի տեղակալը։ 2008-ին Կարապետյանն ուներ գնդապետի կոչում և ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետն էր։

Անդրադառնալով 0038 գաղտնի հրամանին և դրա արդյունքում ստեղծված կայազորի կազմում Կարապետյանի ներգրավվածությանը, Փաշինյանը նկատել էր. «Հիմա ի՞նչ եք առաջարկում, առաջարկում եք Զինված ուժերի այդ հատվածը կտրել ու անջատե՞լ Հայաստանի Զինված ուժերից: Այդպիսի բան լինել չի կարող, 0038 հրամանի հետ կապված, ինչպես գիտեք, տեղի է ունենում քննություն, և քննությունն անդրադառնում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերևույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ: Եվ կապ չունի, թե այդ մարդն ով է: Մենք այսօր խոսում ենք Մարտի մեկի պրոցեսներին Զինված ուժերի ներգրավման մասին: Այդ ներգրավված մարդկանց 90 տոկոսն այսօր էլ Զինված ուժերում շարունակում են ծառայել»։ Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ Արշակ Կարապետյանին ինքն է նշանակել, ոչ ոք խորհուրդ չի տվել և նա իր պարտականությունները կկատարի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում