Պուտինն արքեպիսկոպոս Եզրասին շքանշանով է պարգևատրել

Պուտինն արքեպիսկոպոս Եզրասին շքանշանով է պարգևատրել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Եզրասին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:

Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Հոգևոր և մշակութային կապերի զարգացման գործում մեծ ավանդի և ակտիվ լուսավորչական գործունեության համար Հայ Առաքելական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Եզրասին (Ներսիսյան) պարգևատրել Պատվո շքանշանով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պատվո շքանշանը շնորհվում է պետական, գիտահետազոտական, սոցիալ-մշակութային, հասարակական և բարեգործական գործունեության, բարձր որակավորման կադրերի պատրաստման, աճող սերնդի դաստիարակության, ինչպես նաև օրինականության պահպանման ոլորտներում բարձր նվաճումների համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---