Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կաշառք պահանջած համայնքային ոստիկանը բերման է ենթարկվել ներքին անվտանգության վարչություն

Կաշառք պահանջած համայնքային ոստիկանը բերման է ենթարկվել ներքին 
անվտանգության վարչություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի փետրվարի 22-ին հաղորդում է տվել, որ փետրվարի 19-ի ժամը 18։30-ի սահմաններում, համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողն իր փաստացի հաշվառումն արագ իրականացնելու պատրվակով իրենից պահանջել է 200 ԱՄՆ դոլար կաշառք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության ներքին անվտանգության վարչության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, ոստիկանության ավագ լեյտենանտը փետրվարի 22-ին՝ կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]