News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրաքի կառավարությանը եւ Իրաքի Քուրդիստանի իշխանություններին երկխոսության միջոցով տարաձայնությունները լուծելու կոչ է արել: Այս մասին նա ասել  է Բաղդադում Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է Reuters-ը:

«Մենք մտահոգված ենք եւ մի փոքր վշտացած: Մենք ընկերներ ունենք Բաղդադում եւ Էրբիլում: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին քննարկումներ սկսել, բոլոր տարաձայնությունները կարող են լուծվել», - ասել է Թիլերսոնը:

Իր հերթին Իրաքի վարչապետն ասել է, որ Իրաքի իշխանությունները չեն ցանկանում «Իրաքի որեւէ մասի համար» պայքարի մեջ մտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ