Thursday, 18 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար

Նիկոլ Փաշինյանի մոտ չպետք է նման խնդիր լինի՝ մրցակից լինել Սերժ Սարգսյանին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ «Ելք» դաշինքին ոչինչ չի կարող տալ սեփական վարչապետի թեկնածու ունենալը. «Միակ ակնկալիքը կարող է լինել այն, որ ներիշխանական պայքարում որևէ մեկը կարող է գտնել, որ «Ելք» դաշինքն ինչ-որ հարցեր լուծելու համար կարող է օգտակար լինել։ Մնացած դեպքերում, չեմ կարծում, թե «Ելք»-ին որևէ բան կտա վարչապետի թեկնածու ունենալը։ Ընդհանրապես կարծում եմ՝ «Ելք»-ը որպես քաղաքական ուժ, պետք է ոչ թե ընթացիկ պրոցեսներում ինչ-որ նախաձեռնություններ ունենար, այլ բոլորովին նոր օրակարգ ձևավորեր։ Որպեսզի մենք 2022 թվականի ընտրություններից առաջ ունենանք որակապես բոլորովին նոր ընդդիմադիր դաշտ, որն այլ օրակարգ ձևավորած կլինի։ Սա չի ստացվում օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր պատճառներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։

Նրա խոսքերով՝ «Ելք»-ի համար առանցքային պետք է լիներ մեկ կուսակցություն դառնալը, և հենց դա կլիներ ինդիկատորն այն բանի, թե որքանով լուրջ կարող է լինել այդ քաղաքական նախագիծը։

Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ «Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուն հենց ինքը լինի։

Եթե Սերժ Սարգսյանը որոշի ստանձնել վարչապետի պաշտոնը, ապա «Ելք»-ի հնարավոր թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ընդդիմադիր դաշտին միավորել այս օրակարգի շուրջ, հարցին ի պատասխան, Հակոբ Բադալյանն ասաց. «Ես չեմ դնի հարցը հետևյալ կերպ՝ Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան մրցակցություն։ Նոմինալ իմաստով կարող ենք այդպես խոսել, բայց պետք է իրականությունը գնահատենք։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանին մրցակից համարենք, թերագնահատենք կամ գերագնահատենք՝ այստեղ մրցակցության հարց չի կարող լինել։ Նիկոլ Փաշինյանի մոտ չպետք է նման խնդիր լինի՝ մրցակից լինել Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանին, մեծ հաշվով, որքան էլ գնում է վարչապետի պաշտոնին, պետք է դիտարկել նրան հեռացող ժամանակ։ Պետք է նայել՝ ինչ ենք մենք պատկերացնում նրանից հետո, և եթե մենք այդ պատկերացումը ձևավորենք որպես հասարակություն, արդեն կարող ենք պատկերացնել՝ ինչպես լուծել Սերժ Սարգսյանի խնդիրը՝ եթե դա խնդիր է Հայաստանի զարգացման և այլ հեռանկարների համար։ Հարցը սա է՝ չկենտրոնանալ Սերժ Սարգսյանի վրա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում