1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատգամավորի կարծիքով՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի անվտանգային նշանակություն

Պատգամավորի կարծիքով՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի անվտանգային 
նշանակություն

ԵՐԵՎԱՆ, 15  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի կարևոր անվտանգային նշանակություն, և ՀՀ արտգործնախարարի այցը տարածաշրջան, հանդիպումները դրա վառ ապացույցն են:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Մերձավոր Արևելք կատարած այցին, հանդիպումներին և կարևոր քաղաքական ուղերձներին, որոնք հնչում են այդ հանդիպումների շրջանակներում:

«Մերձավոր Արևելքի նշանակությունը հատկապես մեծանում է՝ հաշվի առնելով անվտանգային շահերը: Փաստացի, այս այցով, նաև՝ հետագայում նախատեսված այցերի միջոցով արտգործնախարարությունը գործարկում է, մեկնարկում է Մերձավորարևելյան նոր ռազմավարության գործարկման սկիզբը: Այդ ռազմավարության հիմքում միանշանակ ընկած է ՀՀ պետական ու անվտանգային շահը: Եվ Մերձավոր Արևելքի մեր գործընկերների հետ համատեղ օրակարգերի մշակումը, փոխշահավետ գործընկերության խորացումը կարևոր նշանակություն ունի նաև այս տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդման համար: Հատկապես կարևորում եմ այդ շեշտադրումներն Արցախյան հիմնահարցում հայկական կողմի դիրքորոշումների հստակեցման և ճիշտ ընկալումներ ապահովելու տեսանկյունից»,-ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը շեշտեց՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի կարևոր անվտանգային նշանակություն: Եվ այդ տարածաշրջանում սկսված գործընթացները և ակտիվությունը դրա վառ ապացույցն են:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել էր Եգիպտոս: Նրան ընդունել էր ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Նախարարը նաև համատեղ ասսուլիս էր ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]