Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քրեական անցյալով Ներսեսը՝ իրավապաշտպա՞ն, թե՞ Սիսիանի թշնամի

«Առաջին լրատվական»-ը մոտ մեկ շաբաթ առաջ հոդված էր հրապարակել Սիսիանի հիվանդանոցի շուրջ ամիսներ ձգվող ինտրիգների վերաբերյալ: «Սիսիանում փորձում են խափանել թավշյա բարեփոխումները» վերնագրով հոդվածին արձագանքել է հենց ինտրիգ հրահրողը՝ քրեական անցյալ ունեցող Ներսես Խաչատրյանը, ով այժմ «Իրավաբան» ՍՊԸ տնօրենն է, և բավականին ուշագրավ տեղեկություններ կան նրա մասին…

Այսպես, «Առաջին լրատվական»-ի հոդվածում հեղինակը նշել էր. «Ինչ-որ անձինք կարծես աչք ունեն Սիսիանի հիվանդանոցի կամ նրա զբաղեցրած տարածքի վրա և փորձում են ամեն գնով խափանել այնտեղ սկսված թավշյա բարեփոխումների գործընթացը՝ ոստիկանությանը ներքաշելով նախկին կառավարության սկսած, բայց ձախողած անառողջ խաղի մեջ:

Արդեն մի քանի օր է՝ առանց պատշաճ ծանուցագրերի Սիսիան քաղաքի ոստիկանություն են հրավիրվում «Սիսիան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներ՝ ինչ-որ բացատրություններ տալու: Մարդիկ չգիտեն՝ ում բողոքով, ինչ գործի շրջանակներում և ինչ կարգավիճակով են ոստիկանների հեռախոսազանգով հրավիրվում ոստիկանություն…

…վերջին 3 ամիսների ընթացքում սովետական ԿԳԲ-ին բնորոշ խառնակիչ ու հնացած մեթոդներով՝ որոշ աշխատողների «դրդելու» միջոցով, ֆեյսբուքյան ինչ-որ գրառում մատնացույց անելով, ինֆորմացիոն արհեստական արտահոսքեր կազմակերպելով, ինչ-որ անձինք փորձում են կազմալուծել հիվանդանոցի բնականոն գործունեությունը:

«Իրավաբան» ՍՊԸ-ի անունից ներկայացող փաստաբանները տևական ժամանակ փորձում են հիվանդանոցի տնօրինությունից պարզել, մեր գնահատմամբ, արհեստական հարցերի ինչ-որ շրջանակ… որոնք կարծես կրկնում է ոստիկանությունը… արդեն ակնհայտ է դառնում ինչ-որ անձանց շահագրգռվածությունը»:

Այս հոդվածին արձագանքել է Ներսես Քաջիկի Խաչատրյանը «Որոշ անձինք խիստ վախեցած են Սիսիանի ԲԿ-ում չարաշահումների բացահայտումներից» հոդվածով, որտեղ նշել է. «Հրապարակման մեջ անդրադարձ կար նաև «Իրավաբան» ընկերության գործունեությանը: Հեղինակին, հավանաբար, այնքան էլ դուր չէր եկել բժշկական կենտրոնում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ «Իրավաբան» ընկերության կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը: Նա խիստ վրդովվել էր այս հանգամանքից` «Իրավաբան» ընկերության գործողությունները որակելով արհեստական:

Ընդգծենք, որ հիշյալ դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Սյունիքի բաժնում արդեն հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի, 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (յուրացում): Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժին:

Ակնհայտ է, որ այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հրապարակման մեջ արտահայտված պնդումներն անհիմն են և ոչ պրոֆեսիոնալ, ավելին` փորձ է արվում ցեխ շպրտել «Իրավաբան» ընկերության ուղղությամբ` հասարակության ուշադրությունը շեղելով բուն խնդրից:

Իսկ խնդիրը հետևյալն է` նախկին կառավարությանը Սիսիանի ԲԿ-ի լուծարման հիմնական պատճառ է ներկայացվել ֆինանսական ճգնաժամի և ոչ արդյունավետ գործունեության հանգամանքը: «Իրավաբան» ընկերության նպատակն ի սկզբանե եղել է հիվանդանոցում տեղի ունեցած չարաշահումների, բացթողումների և դրանց հեղինակների բացահայտումը: Հասկանալի է, որ միայն հիշյալ բացահայտումներից հետո է հնարավոր հիվանդանոցի բնականոն աշխատանքն ու արդյունավետ գործունեությունը, հակառակ դեպքում, որքան էլ ռեսուրսներ տրամադրվեն հիվանդանոցին, միևնույն է` դրանք արդյունավետ չեն օգտագործվի:

Ավելին, «Իրավաբան» ընկերությունը Սիսիանի ԲԿ-ի լուծարման որոշումից ի վեր կանգնած է եղել լուծարմանը դեմ հիվանդանոցի բժշկական անձնակազմի և Սիսիանի բնակչության կողքին: Ընկերությունը բազմիցս հանդիպումներ է ունեցել ԲԿ-ի անձնակազմի հետ` տրամադրելով իրավաբանական աջակցություն…

Մենք այս խնդրի վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել ենք նաև տարբեր լրատվամիջոցներով:

Նման սրտացավ վերաբերմունքի դեպքում Սիսիանի ԲԿ-ի լուծարման դեմ մեր գործունեության անվանարկման և նսեմացման փորձերը դատապարտելի են և ոչ բարոյական, և մնում է ենթադրել, որ այս ամենի միակ բացատրությունը կարող է լինել որոշ անձանց անձնական շահագրգռվածությունը:

«Իրավաբան» ՍՊԸ-ի տնօրեն Ներսես Խաչատրյան»

Ներսե’ս, պայքարիր քո դեմ, այլապես ԱԱԾ-ն կպայքարի

Նախ՝ ի գիտություն Ներսես Խաչատրյանի՝ նշենք, որ հոդվածի հեղինակ լրագրողը տեղյակ չէր, որ դուք, ձեր երկար տարիների սովորության համաձայն, բաց նամակ եք գրել գլխավոր դատախազին՝ «բժշկական կենտրոնում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ» : Եթե նամակի մասին չգիտեր՝ չէր էլ կարող «խիստ վրդովվել» …

Երկրորդ՝ եթե նույնիսկ հարցաքննության կանչվող աշխատակիցները չգիտեն, թե ինչ քրեական գործի շրջանակներում և ինչ կարգավիճակով են հարցաքննվում, ինչպե՞ս կարող էր լրագրողը իմանալ յուրացման կամ այլ փաստով հարուցված քրեական գործի մասին, երբ մեր հարցումներին նույնիսկ Սիսիանի ոստիկանությունից չեն ուզում պատասխանել:

Երրորդ՝ լրագրողն ինքն է կոչ արել ոստիկանությանը իրենց պարտականությունները կատարել օրենքով սահմանված կարգով՝ պատշաճ ծանուցմամբ, և ոչ թե դատավարական կարգի խախտմամբ՝ խաթարելով հիվանդանոցի բնականոն գործունեությունը և հոգեբանական մթնոլորտը:

Չորրորդ՝ Ներսես Խաչատրյան, եթե մտահոգված եք ԲԿ-ի ապագայով և անձնակազմին իրավաբանական օգնություն եք ցույց տալիս, ապա ինչու մի բաց նամակ էլ չեք գրել ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանին, որ օրենքի խախտմամբ են մարդկանց հարցաքննում, այս դեպքում անպաշտպան մարդկանց շփոթության մեջ գցելով՝ գործի կասկածելի հիմքեր ստեղծում: Եթե չեք անում, ուրեմն կարելի է եզրակացնել, որ դուք եք շահագրգռված դրա մեջ …

Հինգերորդ՝ կոնկրետացրեք՝ հրապարակման մեջ նշված ո՞ր պնդումներն են անհիմն և ոչ պրոֆեսիոնալ: Ընդհակառակը՝ դուք պրոֆեսիոնալ իրավաբան չեք, այլապես կհասկանայիք, որ երբ այդպես «լավատեղյակորեն» խոսում եք «տեղի ունեցած չարաշահումների» մասին, պետք է ունենաք հաստատված փաստ կամ դատական ակտ, մինչդեռ գործը դեռ նախաքննության փուլում է:

Եվ հետո՝ եթե իրավաբանների այդպիսի մեծ թիմ ունեք, ինչո՞ւ եք շրջանցում նրանց և իրավական ընթացակարգերը կազմակերպում բաց նամակների միջոցով՝ անկախ նրանից՝ նամակում ձեր գրածը հետագայում կհաստատվի, թե ոչ: Ու եթե այստեղ կա մեկը, ով փորձում է ցեխ շպրտել, դա դուք եք:

Վեցերորդ՝ Վերջապես կխոստովանե՞ք՝ ով է հիվանդանոցի անձնակազմից ձեզ խնդրել, որ իրեն իրավական օգնություն ցուցաբերեք, կամ ո՞վ է ձեր համախոհը ԲԿ-ի ներսում, որ կատարվող կամ կատարվելիք ամեն ինչից դուք ավելի շուտ եք տեղյակ լինում, քան տնօրինությունը: Գուցե միասի՞ն եք կազմակերպում այդ ինտրիգները բուժանձնակազմի թիկունքում, որ տնօրենի աթոռը ազատեք մեկ ուրիշի համար ու պատվերով, կամ՝ օրինակ, հիվանդանոցի տարածքը վաճառեք հետագայում, ինչպես արվել է նախկին տնօրենի օրոք: Սրանք վարկածներ են, և ճիշտ կլինի, որ ոստիկանությունն այս ուղղությամբ էլ աշխատի:

Յոթերորդ՝ Դուք ինքներդ եք անվանարկել, նսեմացրել ձեր գործունեությունը. տարիներ շարունակ իրավապահներին գրած ձեր բաց նամակները և ձեր ընտանիքի վերաբերյալ դատական ակտերը շատ բան են վկայում ձեր տեսակի, ԲԿ-ի հետ ձեր առնչության և հնարավոր շահագրգռվածության մասին:

Օրինակ՝ այն, որ ՍԴ/0045/01/10 գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. նոյեմբերի 1-ի դատավճռով Ներսես Քաջիկի Խաչատրյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Վերաքննիչ դատարանն էլ որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

Եթե մոռացել եք՝ հիշեցնեմ մեղադրանքը. «Ներսես Քաջիկի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա աշխատելով «Սաֆիրա» ՍՊԸ-ի տնօրեն՝ 2009թ. ապրիլի 15-ին Երևան քաղաքում Վաչագան Բ. Գրիգորյանի հետ կնքել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Նաիրի» մասնաճյուղում 5.500.000 ՀՀ դրամով գրավադրված «Շևրոլետ Ավեո» մակնիշի 15 ՍՏ 593 պետհամարանիշի ավտոմեքենան շահագործելու, ըստ ժամանակացույցի բանկի գումարը վճարելու, իսկ մինչև 2009թ. հոկտեմբերի 31-ը Վաչագան Գրիգորյանին 700.000 ՀՀ դրամ վճարելու հասարակ գրավոր պայմանագիր, մեքենան տեղափոխել է Սիսիան և շուրջ 10 օր շահագործել է: Այդ ընթացքում նրա մոտ դիտավորություն է առաջացել պայմանագրով ձեռք բերված ավտոմեքենայի մասերով ու դետալներով վերականգնել «Սաֆիրա» ՍՊԸ-ն տաքսի ծառայության նախկին վարորդ Սերգեյ Պողոսյանի կողմից 2008թ. մայիսի 20-ին վթարի ենթարկված «Շևրոլետ Ավեո» մակնիշի 13 ՕՏ 385 պետհամարանիշի ավտոմեքենան: Սերգեյ Պողոսյանին խաբեության եղանակով, այն է` նշված ավտոմեքենան որպես տաքսի շահագործելու և վաստակած գումարով վթարի ենթարկված ավտոմեքենան վերականգնելու համար, չարաշահելով Վաչագան Գրիգորյանի վստահությունը, ում 2009թ. ապրիլի 25-ին Սերգեյ Պողոսյանը ներկայացրել է «Սաֆիրա» ՍՊԸ-ի տաքսի ծառայության վարորդ, իբր հարկային դաշտում խնդիրներ չունենալու համար առաջարկել է ավտոմեքենայի շահագործման պայմանագիրը կնքել նրա հետ, միաժամանակ գրավոր երաշխավորել է Սերգեյ Պողոսյանի կողմից պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

Վաչագան Գրիգորյանը վստահելով Ներսես Խաչատրյանին՝ 15.04.2009թ. ամսաթվով Սերգեյ Պողոսյանի հետ կնքել է «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենան շահագործելու, ըստ ժամանակացույցի բանկային գումարը վճարելու պայմանագիր, վերջինս ստացել է մեքենան և նույն օրը Ներսես Խաչատրյանի հետ վերադարձել է Սիսիան:

Ներսես Խաչատրյանը Սիսիանում ավտոմեքենան Սերգեյ Պողոսյանից վերցրել է, տարբեր պատճառաբանություններով այն տևական ժամանակով չի հանձնել նրա շահագործմանը, առանց նրան տեղյակ պահելու 2009թ. մայիսի կեսերին ավտոմեքենան տեղափոխել է Գորիս քաղաք, ապամոնտաժել է մեքենայի առանձնապես խոշոր չափերի` 4.000.00 ՀՀ դրամ արժողության, ղեկային համակարգը, առջևի երկու անվաթևը, առջևի երկու ցոլալապտերները, շարժիչի ծածկոցը, առջևի ձախ դուռը, հետևի ձախ դուռը, առջևի և հետևի նստատեղերը, առջևի թափարգելքը, փոխանցման տուփի հեռակառավարման ներքին ձգաձողերը, գեներատորը, 3 անվադողերը, բռնկման բանալին, շարժիչի հովացուցիչը, ղեկային համակարգի պահունակը և մոտ 50 անուն այլ դետալներ, որոնցով վերանորոգել է տաքսի ծառայության «Շևրոլետ Ավեո» մակնիշի, 13 ՕՏ 385 պետհամարանիշի ավտոմեքենան, իսկ շահագործման համար ոչ պիտանի դարձած «Շևրոլետ Ավեո» մակնիշի 15 ՍՏ 593 պետհամարանիշի ավտոմեքենան տեղափոխել և թաքցրել է Սյունիքի մարզի Աղիտու գյուղի բնակիչ Վրեժ Հարությունյանի ավտոտնակում…»:

Ահա այս գործով Ներսես Խաչատրյանը պետք է 2 տարի փորձաշրջան անցներ Այլընտրանքային պատիժների ծառայության հսկողությամբ, և եթե հանկարծ կրկին հանցանք գործեր կամ խախտեր պատժի պայմանները, պատիժը կկրեր ազատազրկման ձևով:

Հավանաբար այդ պատճառով էլ առաջին ատյանի դատարանի դատավճռից 3 օր անց գործի է անցել նրա կինը՝ մասնագիտությամբ հոգեբան Գայանե Դավթյանը, և ծնվել է հաջորդ քրեական գործը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:

Ըստ մեղադրանքի՝ Գայանե Դավթյանը, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր,18.10.2010 թ. «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲ ընկերության հետ կնքել է ապահովագրական պայմանագիր և 04.11.2010թ. որպես ապահովագրական գործակալ հաշվառվել ՀՀ ԿԲ ապահովագրական միջնորդների ռեգիստրում` ստանալով ապահովագրական գործակալի վկայական: Աշխատելու ժամանակ իր օրինական տիրապետության տակ գտնվող ուրիշի գույքի նկատմամբ ձեռք բերած լիազորություններից օգտվելով կնքված ԱՊՊԱ պայմանագրերից 330-ի ընդհանուր գումարից`առանձնապես խոշոր չափերի` 7.315.509 ՀՀ դրամն ապօրինի իրենը դարձնելու նպատակով 13.01.2011 թ ընկերության ներկայացրած թիվ 6-րդ հանձնման-ընդունման ակտով չի մուտքագրել գումարը և յուրացրել`հափշտակել է:

Դատաքննության ժամանակ, վկա Ներսես Քաջիկի Խաչատրյանը ցուցմունք է տվել, որ «2010 թ. աշնանը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությունում աշխատող ընկերը` Ստեփան Մինասյանը, առաջարկել է իրականացնել ապահովագրական գործունեություն։ Քանի որ կինը` Գայանե Դավթյանը, գրանցված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, ուներ ազատ ժամանակ, իսկ ինքը զբաղված էր տարբեր գործերով` որոշել են ապահովագրական գործունեություն իրականացնի կինը: Վերջինս ապահովագրական գործակալության պայմանագիր է կնքել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության հետ, և որպես ապահովագրական գործակալ հաշվառվել ՀՀ Կենտրոնական բանկի ապահովագրական միջնորդների ռեգիստրում: Ստացել է ապահովագրական գործակալի հաշվառման վկայական և Սիսիան քաղաքում իրականացրել ապահովագրական գործունեություն։ 2011 թ. հունվարի կեսից մինչև փետրվարի 20-ը ընկած ժամանակահատվածի մնացորդային պարտքի հավաքագրումից գոյացած մոտ 7.900.000 դրամը կինը պահել է տանը: 2011 թ. փետրվարի 20-ին նշված գումարն ընկերությանը հանձնելու համար Գայանե Դավթյանի հետ իր ավտոմեքենայով գնացել է Երևան: Ավտոմեքենայի անսարքության պատճառով Երևանում` «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքից, կնոջը տաքսիով ճանապարհել է մորաքրոջ տուն: Որոշ ժամանակ անց կինը զանգահարել է և հայտնել, որ տոպրակը, որտեղ գումարն է եղել, մոռացել է տաքսու մեջ, ինչի համար նախատել է նրան: Փորձել է գտնել տաքսին, սակայն չի հաջողվել: «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությանը չեն ասել, որ գումարը կորցրել են՝ մտածելով, որ չեն հավատա։ Այդ մասին չեն հայտնել նաև ոստիկանությանը, քանի որ ոստիկաններին չէին վստահում: Գումարի դիմաց ընկերությանն առաջարկել է իր երկու ավտոմեքենաները, սակայն առաջարկը մերժվել է:

Նշել է նաև, որ ինքն ու կինն օգտվել են մի քանի բջջային հեռախոսահամարներից, սակայն ոչ բոլոր համարներն է հիշում…

Դատարանը գտնում է, որ վկա Ներսես Խաչատրյանի ցուցմունքն արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և նպատակ է հետապնդում կնոջը` ամբաստանյալ Գայանե Դավթյանին օգնելու` քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատվելու»:

Եվ դատարանը վճռել է. «Գայանե Արայի Դավթյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման…

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարել մասնակիորեն: Գայանե Դավթյանից հօգուտ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության բռնագանձել 6.815.509 (վեց միլիոն ութ հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր ինը) ՀՀ դրամ, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: Մնացած մասով քաղհայցը մերժել վճարված լինելու պատճառաբանությամբ»:

Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է ուժի մեջ, և Գայանե Դավթյանն ի վերջո վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Ահա գործի այսպիսի հանգամանքների պարագայում հայտնաբերեցինք Ներսես Խաչատրյանի ուշագրավ բաց նամակներից մեկը՝ տպագրված 2012թ. սեպտեմբերի 26-ին՝ էլեկտրոնային կայքերից մեկում, որտեղ երևում է նաև նրա նախկին կապը Սիսիանի հիվանդանոցի հետ:

Նամակից ներկայացնում ենք մի հատված.

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ և ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

26 սեպտեմբեր 2012, 11:05

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանի և նրա կամակատարների՝ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննիչ Արման Նշանյանի և ավագ քննիչ Արա Ջավադյանի կողմից կատարված ապօրինի գործողությունների ու պաշտոնեական դիրքի չարաշահումների վրա: 2008 թ.-ին Սիսիանում գրանցված մի մահվան դեպքի ժամանակ դիահերձարանում Հայկ Կարապետյանի ու դեռևս այն ժամանակ «Սիսիանի հիվանդանոց» ՓԲԸ-ի վերստուգող Ներսես Խաչատրյանի միջև փոքրիկ խոսակցություն է ծագել, որը վիճաբանության է վերածվել: Հայկ Կարապետյանը բոլորի ներկայությամբ վիրավորեց ինձ, ես էլ պատասխանեցի նրան, և հենց այդ միջադեպից հետո էլ «թարսվեցին» մեր հարաբերությունները: Նա հայտարարեց, որ ամեն ինչ կանի ինձ նստեցնելու համար: Որոշ ժամանակ անց ինձ հետ ունեցած անձնական թշնամանքի հողի վրա Հ. Կարապետյանը, ոգևորված, իր կամակատարների միջոցով ապօրինի գործողություններ կատարելու արդյունքում, որևէ հանցանք չգործած, 4 և 6 տարեկան երկու երեխաների մայր կնոջս նկատմամբ մեղադրանք է թխել (քաղաքացիաիրավական փոխհարաբերությունները միտումնավոր դարձրել են քրեական) ու ներկայացրել դատարան:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունում ապահովագրական գործակալ աշխատող կնոջս՝ Գայանե Դավթյանի դեմ բողոք էր ներկայացվել յուրացման մեղադրանքով: Հետաքննիչ Ա. Նշանյանը, բնականաբար ոչ ինքնագլուխ, 2011թ. դեկտեմբեր ամսին ինձ առաջարկում է գրել, որ կնոջս կողմից կորցված գումարն իբր ծախսել եմ: Բայց տեսնելով, որ չի ստացվում, անտեսելով ՀՀ օրենքների պահանջը, կատարեց Հ. Կարապետյանի պահանջը, որը շարունակեց մյուս կամակատար՝ ավագ քննիչ Ա. Ջավադյանը… »:

Որպես վերջաբան.

Ստացվում է, որ դատարանում հետազոտված և հաստատված փաստերի պայմաններում Ներսես Խաչատրյանը փորձել է ինչ-որ միջադեպ նշելով, ապակողմնորոշելով ՀՀ նախագահին և ոստիկանապետին՝ հերքել մեղադրանքը:

Նա միաժամանակ խոստովանել է, որ դեռևս 2008թ.-ին ինքը «Սիսիանի հիվանդանոց» ՓԲԸ-ի վերստուգողն (աուդիտորը) է եղել: Թե նախկին տնօրենի երկարամյա պաշտոնավարման ժամանակ ինչեր են կատարվել հիվանդանոցում, և ինչ է հայտնաբերել կամ «չի հայտնաբերել» Ներսես Խաչատրյանը վերստուգելիս՝ հայտնի չէ: Բայց ստուգման ենթակա տեղեկություններ կան, որ հիվանդանոցի մասնաշենքերի մի մեծ հատված շատ տարիներ առաջ օտարվել է կասկածելի հանգամանքներում: «Իրավաբան» ՍՊԸ-ի տնօրեն Ներսես Խաչատրյանը գուցե այն մտքից է անհանգիստ, որ թավշյա հեղափոխությունը կբացահայտի ԲԿ-ում երկար տարիներ իրականացված հնարավոր չարաշահումները, որոնք ինքը ստուգել ու «չի տեսել»:

Եվ գուցե կան նրանից վեր գտնվող և նրա հետ ընդհանուր շահ ունեցող անձինք, ովքեր ոստիկանությանը «հրահանգել են»՝ օրենքի խախտմամբ և արագ կատարել Ներսես Խաչատրյանի «հանձնարարականները»՝ ընդամենը մեկուկես տարի հիվանդանոցը ղեկավարող նոր տնօրինությանը յուրացման մեղադրանք վերագրելու համար: Այդպիսի տպավորություն է…

ԱԱԾ-ն պետք է անհապաղ զբաղվի մեքենա «ռասկուլաչիտ անող», քրեական անցյալով Ներսես Խաչատրյանի գործունեությամբ, ով լռելու փոխարեն փորձում է ուրիշին կամ ուրիշներին մեղադրել յուրացման մեջ, և արդեն երիտասարդ իրավաբանների խմբեր է ձևավորում, փաստաբանական գրասենյակներ բացում տարբեր մարզերում… Եթե նրա «ձեռագիրը» տարածվի, դա կարող է վտանգավոր և անվերահսկելի դարձնել մարդկանց իրավունքների խախտման դեպքերը…

Հնարավոր է, որ ԱԱԾ-ն ուսումնասիրություններ սկսելու դեպքում Սիսիանի հիվանդանոցում կոռուպցիոն մեծ ռիսկեր և նախկինից մնացած հանցախումբ հայտնաբերի, որը փորձում է հետքերը մաքրել հնարավոր բոլոր տարբերակներով՝ մեկ հիվանդանոցը զինհոսպիտալին միացնելու տարբերակն առաջ մղելով, մեկ «ռեմիքս» տարբերակով յուրացման մեղադրանք թխելով…

Հ.Գ. Մեկ էլ ստուգեք՝ Ներսեսը մեկ տարվա ընթացքում, 37 թվի տրամաբանությամբ, «մատնագիր» հիշեցնող քանի՞ բաց նամակ է ուղարկում ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին, նախագահին, և քանի՞ տարի …

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում