19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Պլանը» խո՞տ է, թե՞ կոկորդիլոս: Ոչ տրանս-պլանքյաշ-բի-լեսբի ու «բ»-երի հայրենիք կերտողներին

2018թ. գարնանը տեղի ունեցած իրադարձությունների մեկամյակին զուգընթաց հասարակության «աղքատ» գլուխներում «հեղափոխական» բարձր իշխանությունը հեղափոխական տեմպերով նոր իրողություններ է  ամրագրում: Կարծես վատ էլ չի ստացվում. կրթության նախարարն, օրինակ՝ «քաղաքական գեղցիներ» է համարում նրանց, ովքեր դեմ են արտահայտվում պղծության քարոզին:

Տրանսգենդերի քարոզը ԱԺ ամբիոնից շուռ են տալիս ընդդեմ քահանայի, ով պահանջում էր խնկարկել ԱԺ նիստերի դահլիճը՝ մաքրելու այն դիվային մթնոլորտից:  Աստված, Աստվածաշունչ, քրիստոնեություն, պատվիրաններ արտահայտությունները ՀՀ իշխանավորներից առնվազն երեւացող դեմքերի համար անհասկանալի կամ հետամնաց կամ կոկորդիլոս, թե թռչուն դիսկուրսում տեղավորվող եզրույթներ են:

Մեկնաբանելով շաբաթ օրը տեղի ունեցած խայտառակությունը, երբ մի խումբ երիտասարդների կողմից Երևանում՝ Օպերային թատրոնի շենքի դիմաց, փորձ էր արվել նշել «մարիխուանայի օրը», Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը խոստովանել է, որ սկանդալային միջոցառման կազմակերպիչն իր եղբայրն է եղել:

Միաժամանակ պատասխանելով Հայաստանում մարիխուանայի օրինականացմանն առնչվող հարցին՝ պատգամավորն ասել է. «Ես որոշ ժամանակ ԱՄՆ-ում եմ անցկացրել, գիտեմ, որ այնտեղ օրինական է, Վրաստանում օրինական է, մի քանի պետություններում մահապատիժ է նախատեսվում, հետևաբար՝ այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել, որովհետև ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի, ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է, կողմ ենք, եթե վատ բան է, դեմ ենք։ Ես ընդհանրապես չեմ օգտագործել, նույնիսկ սիգարետ չեմ օգտագործում»:

Այն, որ Հայաստանում հեղափոխությունից հետո նկատվում է հստակ միտում՝ ամեն գնով երկիր բերելու արևմտյան հոռի բարքերն ու դրանք տեղայնացնելու, ակնհայտ դարձավ այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր եւ տիկնոջ սելֆին հանրահայտ գեյ ու մանկապիղծ Էլթոն Ջոնի եւ վերջինիս «ամուսնու» հետ: Սրա մասին եւ այս կարգի բազմաթիվ աղաղակող փաստերին արդեն անդրադարձել ենք:  

Հիմա, փաստորեն, բանը հասել է պլանքյաշներին մարդ համարել-չհամարելուն, և ակնկալելի է, որ նույն Փաշինյանը հիմա էլ ի պաշտպանություն մարիխուանայի է նույնքան հռետորական հարց բարձրացնելու, ինչպես տրանսգենդերի դեպքում. ասենք՝ ««պլանը» խո՞տ է, թե՞ կոկորդիլոս» :

Սրանց թվում է, որ եթե մասսայական օնանիզմով զբաղվողներ լինեն հանրային վայրերում, կրկին պիտի հարցնեն՝ դրանք մա՞րդ են, թե՞ ոչ: Կամ ինչպես ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց մարդիկ ազատ են զբաղվելու այն ամենով, ինչն իրենց հետաքրքիր է: Մարմնավաճառությունն էլ է մի որոշ խմբի համար հետաքրքիր, ավելին՝ շահավետ: Հաջորդը սրա՞ քարոզն են անելու:

 Միայն չասեք, թե նրանց հանրությունը 80%-ից ավել ձայն է տվել: Դըմփ-դըմփ հուի առաջնորդը ժողովրդին բարեկեցություն ու «նոր» Հայաստան է խոստացել, ոչ թե տրանս-պլանքյաշ-բի-լեսբի ու էլի ինչ-որ «բ»-երի հայրենիք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ