Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց
Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետազոտության նպատակով։
Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: