ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի մեքենան թալանելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ հուլիսի 31–ին որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում իրավապահները հայտնաբերել էին Lexus մակնիշի ավտոմեքենան՝ թալանված վիճակում։ Ավելի ուշ տեղեկություններ հրապարկվեցին, որ այն պատկանում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանին։ Ոստիկանությունից մեզ տեղեկացրել են, որ թալանի մեջ կասկածվող անձը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանության բաժին, որից հետո ձերբակալվել։ Կատարվում է նախաքննություն։