Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 888 կազմակերպության գործունեությունը
18:27, 31 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 30-ի դրությամբ կայացվել է 4 888 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 60 313 ստուգում, որից միայն 688-ը՝ նշված օրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում