Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ մեծացել է. Արա Խզմալյան  

Ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ մեծացել 
է. Արա Խզմալյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում ստեղծված սահմանափակումների պայմաններում, երբ բոլոր թատերահամերգային կառույցները ակտիվ գործունեություն են ծավալում օնլայն հարթակում, մշակույթի հանդեպ հանրության լայն շրջանակի հետաքրքությունը մեծացել է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

 «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում նկատում ենք հետաքրքրության շեշտակի աճ: Տեսնում ենք, որ մեր պետական կառույցների «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերի հետևորդների քանակը բազմապատկվում է: Խնդիր ունենք անել այնպես, որ  ճգնաժամի հաղթահարումից հետո տվյալները չնվազեն, և ձևավորենք կայուն հետևորդների ինստիտուտ: Դրա համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր: Այս շաբաթվանից կսկսենք  պետական կառույցների PR և մարքեթինգի  պատասխանատուների հետ համապատասխան  վեբինարներ կազմակերպել, որպեսզի մշակենք այս տվյալները պահպանելու և զարգացնելու  ձևաչափերը»,-շեշտեց փոխնախարարը:

 Խոսելով մի քանի մշակութային հաստատության օնլայն հարթակում գրանցած նվաճումների մասին՝ Խզմալյանն ասաց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 17-ից մինչև ապրիլի 5-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում  հեռարձակել է վեց ներկայացում: Միայն օպերային թատրոնին վերաբերող նյութերն ունեցել են 326 հազար դիտում: Նշված ժամանակահատվածում նյութերի ընդհանուր դիտումների քանակը անցնում է 840 հազարից: Թատրոնի «Ֆեյսբուք»-ի հետևորդների թիվը նշված ժամանակահատվածում ավելացել է 5 000-ով: Այս թվերը ապահովվել են առանց գովազդային աջակցության, առանց հավելյալ ծախսերի:

 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է «Առցանց խաղացանկ» նախագիծը: Ապրիլի 6-ին ցուցադրվել է առաջին ներկայացումը, որն ունեցել է շուրջ 40 հազար դիտում:

 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները անհատական կամ խմբակային տեսագրում են համերգային կատարումներ, հեռարձակում դրանք և կոչ են անում  մնալ տանն ու հետևել պարետատան ցուցումներին:

 «Արմմոնո» թատերական  միջազգային փառատոնը նախաձեռնել է «Armmono talking» խորագրով ծրագիր, որի շրջանակում զրույցներ են իրականացվում տարբեր մասնագետների հետ: Ծրագիրը նաև կրթական բաղադրիչ ունի:

 Խզմալյանն անդրադարձավ «Առականի» շարքին, որի առաջին հաղորդումն արդեն իսկ թողարկվել է: «Աշխատում ենք, որ նախարարության պատրաստած բոլոր նախագծերն ունենան հստակ կրթական ուղերձներ: Հաղորդաշարի շրջանակում Համազգային թատրոնի արտիստներն ընթերցում են առակներ: Հետո քննարկում է կազմակերպվում, և դերասանները կոչ են անում քննարկումը տեղափոխել տուն»,-ասաց նա:

 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցրեց, որ կան համայնքեր, որտեղ դեռ առկա են համացանցի և  համակարգչի հասանելիությունն ապահովելու խնդիրները:

Նախարարության պատրաստած հաղորդումներն այդ համայնքներում հասանելի դարձնելու նպատակով իրենք համագործակցում են մարզային, համայնքային հեռուստաընկերությունների հետ, որոնք մեծ պատրաստակամությամբ ու սիրով հեռարձակում են բոլոր այն հաղորդումները, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցուցադրում է Երևանում:

 Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am