211652_close_icon
views-count4480 դիտում article-date 22:02 18-08-2017

Բարսելոնայում և Կամբրիլսում հարձակումների կազմակերպիչները ևս մեկ ահաբեկչություն էին ծրագրում

Բարսելոնում և Կամբրիլսում ահաբեկչությունների կազմակերպիչները ևս մեկ հարձակում էին ծրագրում: Դա ամենայն հավանականությամբ պետք է լիներ գազի բալոնների պայթյուն: Այդ մասին գրում է TACC-ը: Ինչպես հայտնում է աղնյուրը` խմբավորումը բաղկացած է առնվազն 8 գրոհայիններից։ Չորեքշաբթի գիշերը Ալկանար բնակավայրում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 1 մարդ զոհվել էր։ Քննիչների կարծիքով՝ այդ պայթյունի կազմակերպիչները կարող էին մասնակից լինել օգոստոսի 17-ին տեղի ունեցած հարձակումներին և նույն երեկո ծրագրում էին պայթյուն իրականացնել՝ բութանով լի բալոնների միջոցով։

Նմանատիպ նյութեր