Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շամիրամ գյուղում կրակոցներից վիրավորվածներից ևս մեկը մահացել է, մեկին վիրահատում են

 Շամիրամ գյուղում կրակոցներից վիրավորվածներից ևս մեկը մահացել է, մեկին 
վիրահատում են

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրա կրակելու հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 11 անձ: 3-ը տեղում մահացել է, 8-ը` վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանի հաղորդմամբ` 6 վիրավոր տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բոլորին ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բժշկական անհետաձգելի օգնություն: Նրանցից 3-ը, առավել ծանր վիճակում գտնվող, Աշտարակի բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մյուս 3-ը շարունակում են բուժումը Աշտարակի բժշկական կենտրոնում: Ունեն վերջույթների հրազենային վնասվածքներ, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կայուն, միջին ծանրության, կյանքին վնաս չսպառնացող:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ տեղափոխված 3 վիրավորից 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր: Այս պահին վերջինիս վիրահատում են:

Գյուղապետի տեղեկացմամբ` վիրավորներից 2-ը սեփական միջոցներով տեղափոխվել են Երևան` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից 1-ի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել: Վիրահատության ժամանակ նա մահացել է: Մյուս վիրավորի վիճակը կայուն է: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]