Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Հոգի-ձայն-պատկեր» նոր կրթական ծրագրի մեկնարկի մասին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Հոգի-ձայն-պատկեր» նոր կրթական 
ծրագրի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Հոգի-ձայն-պատկեր» նոր կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը հիմնված է սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը ԳԱԿ-ում գործող «Նինա Խեմչյան. արձագանք» ցուցադրության վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գաֆէսճեան արվեստի կենտրոնից,

կրթական ծրագրի առանցքում փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի քանդակներն են, որոնք արվեստագետը ստեղծել է` ոգեշնչված Մեսրոպ Մաշտոցի շարականներից:

«Այսօր մեզ շրջապատող աղմուկը հաճախ հանդես է գալիս երաժշտության անվան տակ: Իրականում դրանք աղավաղված քաոսային ձայներ են, մինչդեռ հոգևոր երաժշտությունը կարելի է ընկալել լռելով, ունկնդրելով և հոգևոր խորասուզմամբ: Երաժշտության մեջ լռությունը նույնքան էական է, որքան ձայնը: Եթե սովորական զգայարաններով՝ լսողությամբ հնարավոր է լսել ձայնը, ապա լռությունը հարկավոր է ոչ թե լսել, այլ ունկնդրել, թափանցել էության խորքերը, լռել և մտորել։

«Հոգի-ձայն-պատկեր» կրթական ծրագրի միջոցով փորձելու ենք նպաստել երաժշտական մշակույթի հիմքերի ձևավորմանը և զարգացնել հոգևոր երաժշտություն ունկնդրելու փորձառությունը:

Կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել արվեստագետ Նինա Խեմչյանի ստեղագործությունները և վերջիններիս կապը Մեսրոպ Մաշտոցի ստեղծած շարականների հետ: 

Ծրագրի ստեղծագործական մասում, ծանոթանալով շարականների բովանդակությանն ու երաժշտությանը, մասնակիցները կփորձեն նկարչության միջոցով արտահայտել հոգևոր երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:

Ծրագիրը նախատեսված է տաս տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։

Մասնակցությունն  անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:                       Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։       


Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]