1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանները ապօրինի ծառահատման նոր դեպք են բացահայտել

Ոստիկանները ապօրինի ծառահատման նոր դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.55-ին ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսությունից գրություն է ստացվել, որ Խնձորուտի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 58 տարբեր տրամագծի ծառեր և ճյուղեր: Ավելի ուշ անտառտնտեսության աշխատակիցները հայտնաբերեցին ապօրինի հատված ևս 10 ծառ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  օրեր անց, ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նշված ծառահատումները հնարավոր է կատարած լինի Վանաձորի բնակիչ Արսեն Մ.-ն:

Սեպտեմբերի 18-ին կասկածյալը Վանաձորի Ռուսթավի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին:


Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արսեն Մ.-ն սեպտեմբերի 9-ից 12-ը նշված տարածքից, միայնակ, բենզասղոցով հատել է տարբեր տեսակի ու տրամագծի 68 ծառ: 58 ծառի փայտանյութն իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով տեղափոխել է Իջևան, իսկ սեպտեմբերի 15-ին, երբ ընկերների հետ, նրանց «ՈւԱԶ» և իր «ՎԱԶ-2121» մեքենաներով գնացել են նշված տեղանք, որպեսզի մնացած 10 ծառի փայտանյութը նույնպես տեղափոխեն, նկատել են անտառտնտեսության աշխատակիցներին և դիմել փախուստի: 

Բնությանը պատճառած վնասի չափը ճշտվում է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]