Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Սու-30-ները և՛ կուժեղացնեն մեր ՀՕՊ-ը, և՛ «կճզմեն» հակառակորդին․ օդուժը Հայաստանի ապագան է

Հայաստանի կողմից ռուսական ժամանակակից մարտական ինքնաթիռների՝ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման մասին լուրը վերջապես հաստատվեց։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը Սու-30 կործանիչներ է գնել Ռուսաստանի Դաշնությունից։ Նրա խոսքերով՝ պայմանագրի «նախնական փուլում» Հայաստանին կմատակարարվի չորս միավոր կործանիչ։ Դրանք Հայաստանում կլինեն այս տարվա ընթացքում։ Բայց ակնհայտ է, որ այս չորսը «Հայաստանի վերջնական ցանկությունը չեն»։ Այսինքն՝ հետագայում դրանց թիվը կարող է ավելանալ։ Հովհաննիսյանն ընդգծել է, որ սա մեծ ձեռքբերում է Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է գներին՝ ռուսական «Կոմերսանտ» պարբերականում հրապարակված հոդվածում նշվում էր, թե իրենց տեղեկություններով՝ չորս կործանիչների ընդհանուր արժեք կազմում է 100 մլն ԱՄՆ դոլար։ Սակայն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն ասել է, որ կործանիչների գինը դասակարգված տեղեկություն է և ինքը չի կարող գաղտնիքներ բացել։

Բոլոր դեպքերում սա շատ լուրջ ձեռքբերում է, որը կուժեղացնի և՛ մեր երկրի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ), և՛ օդուժը, այսպես ասած՝ «կործանիչ ավիացիան»։ Խոսելով այն հարցի շուրջ, թե կործանիչների ձեռքբերումը որքանով կազդի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա՝ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ նման բազմաֆունկցիոնալ ծանր, հզոր կործանիչը կարող է բալանս փոխել իր տեսակով՝ անկախ քանակից։

https://i.ytimg.com/vi/mHDuhJsNe3w/hq720.jpg

Իսկ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կործանիչներն, ըստ էության, ձեռք են բերվում մեր զինված ուժերի պաշտպանական քաղաքականության հայեցակարգային, ստրատեգիական փոփոխությունների շրջանակներում։ Այլ խոսքերով՝ սովետական դպրոցից ժառանգված պաշտպանական ռազմավարությունը, որում շեշտը դրվում է ՀՕՊ-ի ամրապնդման վրա, ռազմական փորձագետի համոզմամբ՝ վաղուց սպառել է իրեն։ Ժամանակակից աշխարհում հաղթում են այն բանակները, որոնք շեշտը դնում են օդուժի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), ռոբոտաշինության, նորագույն տեխնոլոգիաների զարգացման վրա։ Դրա լավագույն օրինակներից մեկը իսրայելական բանակն է։ Ու հիմա հայկական զինված ուժերն աստիճանաբար անցում են կատարում այս նոր ռազմավարությանը։

– Պարոն Հակոբյան, այս կործանիչները որքանո՞վ կուժեղացնեն Հայաստանի օդուժը և որքանո՞վ են ընդհանրապես դրանք անհրաժեշտ։ Կան զինվորականներ, օրինակ՝ Արթուր Աղաբեկյանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը, որոնք կարծում են, թե Հայաստանի պայմաններում «կործանիչ ավիացիան» մեծ դերակատարում չի կարող ունենալ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման տեսակետներին։

– Խնդիրը կոնցեպտուալ մոտեցումների տարբերության մեջ է։ Կան գեներալներ կամ ռազմական մասնագետներ, որոնք սովետական դպրոցի ներկայացուցիչներ են, և կան մասնագետներ, որոնք մեկ այլ դպրոց են ներկայացնում։ Այն մասնագետները, որոնք իրենց արմատներով գնում են դեպի սովետական դպրոցը,- իսկ սովետական դպրոցն իր արմատներով գնում է դեպի ասիականություն,- սիրում են ցամաքային զորքերի վրա շեշտադրել։ Իսկ այն մասնագետները, որոնք իրենց արմատներով, կրթությամբ գնում են դեպի արևմտյան հասարակարգեր, շեշտադրում են օդուժը։ Ինչո՞ւ է այդպես․ որովհետև ամեն մի դպրոց իր արմատներում ունի իր պետության սոցիալ-տնտեսական անցած ուղին։ Պատկերավոր ասած՝ ասիական երկրները վերջին հարյուրամյակներում տեխնիկապես միշտ զիջել են արևմտյան երկրներին և դրան հակառակ ունեցել են քանակ։ Այդ պատճառով նրանք սիրում են ցամաքային զորքեր։ Արևմտյան հասարակարգերը, որոնք ունեն տեխնիկական առաջընթաց և քանակային առումով զիջում են, շեշտը դնում են տեխնիկական զարգացման վրա՝ ի դեմս օդուժի։ Խորհրդային միությունը, որը կրկին տեխնիկապես հետամնաց էր, շեշտը դնում էր ցամաքի բաղադրիչի վրա, որովհետև չէր կարողանում այնպիսի կործանիչներ արտադրել, որոնք կհասնեին արևմտյան օրինակներին։ Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ն ասում էր՝ «հարկ եղած դեպքում իմ երկաթե բռունցքը կհասնի մինչև Լա Մանշ»։ Արևմուտքն էլ ասում էր՝ «հնարավոր է՝ քո երկաթե բռունցքը Լա Մանշ հասնի, բայց ես այդ ընթացքում էնպես արյունաքամ կանեմ քեզ, որ քո բռունցքն ինչպես եկել է, այնպես էլ հետ կգնա»։ Այս հայեցակարգը կիրառվում էր 20-րդ դարում, բայց 21-րդ դարը տեխնոլոգիաների թռիչքային զարգացման դար է։ 1991 թ․ Պարսից ծոցի պատերազմը նոր սերնդի պատերազմների առաջնեկն էր, բայց այսօր նույնիսկ այդ պատերազմում կիրառված զենքերն ու հնարքներն են հնացել։ Նույնիսկ 2003 թ․ իրաքյան պատերազմը 2019-ի դրությամբ սկսում է հնանալ։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ միտումներ կան այսօր։ Այս ընդհանուր համատեքստը ներկայացնում եմ այն պատճառով, որ ավելի հստակ պատկերացում լինի, որովհետև ձեր պարզ հարցն իրականում բարդ պատասխան ունի։ Այսօր աշխարհում տեխնոլոգիական այնպիսի զարգացումներ են լինում, որ օդուժը ձեռք է բերում հարվածային մեծ հզորություն։ Ասեմ ավելին՝ եթե ունես օդուժ՝ հակառակորդի ցամաքային զորքը հաճախ կամ մեծապես արժեզրկվում է, և արդեն բանը հասել է նրան, որ մենք դրա պրակտիկ օրինակներն էլ ունենք։ Օրինակ՝ Իսրայելը վերջերս արդեն երկու Պանցիր (զենիթային հրթիռահրետանային համալիր) է խոցել Սիրիայի հարավում։ Տեսեք՝ մոտեցումը որն է։ Ռուսաստանը, որպես Խորհրդային միության ժառանգորդ ու ցամաքակենտրոնության կողմնակից, հավատացած է, որ ինչքան էլ հակառակորդը ուժեղ օդուժ ունենա, ինքն իր ՀՕՊ-ով, «երկիր-երկինք» հրթիռներով «կփակի երկինքը»։ Արևմտյան հայեցակարգն ասում է՝ ինչքան ուզում ես ունեցի «երկիր-երկինք» հրթիռներ, եթե ես երկնքում գերակշռեցի՝ քո գետնի հրթիռները կոչնչացնեմ և երկնքում կգերակայեմ։ Այս երկու հայեցակարգերը գալիս են Սառը պատերազմից։ Հիմա Ռուսաստանն իր ցամաքային, հրթիռային զորքերն է զարգացնում, պայմանական ասած՝ Ս-300-ները։ Արևմուտքն էլ զարգացնում է իր հարվածային ինքնաթիռները։

Հիմա, նույն Արթուր Աղաբեկյանը, մեր դասական գեներալները, որոնք սովետական դպրոցից են սերում, Արցախյան պատերազմ են տեսել, չեն տեսել ուժեղ օդուժ, դրա համար են այդպես մտածում։ Բայց որոշ մասնագետներ, այդ թվում՝ ես, պնդում ենք, որ Հայաստանի ապագան օդուժն է և արևմտյան տիպի մոդելը։ Ինչո՞ւ․ որովհետև մեր ռեսուրսները սահմանափակ են, այդ թվում՝ մարդկային ռեսուրսները։ Մենք պետք է շեշտադրենք քիչ արյունով հաղթանակը և հիշենք, որ կռվում ենք շատ ռեսուրսներ ունեցող հակառակորդի դեմ։ Հակառակորդը և՛ մարդկային ռեսուրս շատ ունի, և՛ նյութատեխնիկական, բայց թույլ օդուժ ունի։ Եթե մենք ուժեղ օդուժ ունենանք՝ կկարողանանք նրան շատ բան պարտադրել։ Սա հարցի կոնցեպտուալ մասն է։ Պատերազմում նախաձեռնությունը շատ կարևոր է, և եթե շեշտը դնում ես հակաօդային պաշտպանության վրա՝ նախաձեռնությունը զիջում ես հակառակորդին։ Այսինքն, պայմանական ասած՝ նստած սպասում ես՝ երբ հակառակորդի ինքնաթիռը կմոտենա քեզ ու սպառնալիք կլինի, ու կա՛մ իրեն կվնասազերծես, կա՛մ ոչ։ Կկարողանաս նրան վնասազերծել, թե ոչ՝ այլ հարց է։ Բայց նույնիսկ կոնցեպտուալ առումով նախաձեռնությունն իր ձեռքում է։ Այսինքն, կոնցեպտուալ առումով, պայմանական ասած՝ Ս-300-ը նախաձեռնությունը զիջող զենք է։ Դրանք ընդամենը վահաններ են։ Բայց եթե կարողանաս օդային գերակայություն ապահովել ինքնաթիռների միջոցով՝ և՛ ՀՕՊ-ի միջոցն ես ապահովում, և՛ հարվածային միջոցը։

– Այսինքն՝ կործանիչները և՛ հակաօդային պաշտպանության համար են, և՛ հարձակմա՞ն։

– Այո, այն երկկողմանի զենք է։ Ընդ որում, եթե Ս-300-ը կոնցեպտուալ առումով միայն վահան է, ապա կործանիչն այդ վահանի ֆունկցիան կատարում է՝ հակառակորդին ճզմելով։ Այն և՛ նախաձեռնություն է տալիս, և՛ ճկունություն։ Սա հարցի երկրորդ ասպեկտն էր։

Եվ կա երրորդ հանգամանքը։ Վերջին 50 տարվա ընթացքում Վիետնամական պատերազմից ի վեր կուտակված փորձը ցույց է տալիս, որ հակաօդային հրթիռները շատ ցածր արդյունավետություն ունեն։ Պայմանականորեն ասած՝ լավագույն դեպքում երեք հրթիռ արձակելու դեպքում կարելի է խոցել մեկ թիրախ։ Դա առավելագույն արդյունքն է։ Իսկ իրական կյանքում հարաբերակցությունը կարող է հասնել 7, 8, 9-ը հրթիռի մեկ թիրախի համար։ Իսկ դա նախ և առաջ տնտեսապես է թանկ։ Հակահրթիռային համալիրներն արդյունավետ չեն նաև ռազմական առումով:

– Իսկ մեր ՀՕՊ-ը միայն Ս-300-ի վրա՞ է հիմնված։

– Ոչ, դա պայմանական է ասված։ Ս-300 է, «Բուկ» թե «Տոռ»՝ կոնցեպտուալ առումով տարբերություն չկա։ Իսկ կոնցեպտուալ խնդիրն այն է, որ դու սպառվում ես։ Հրթիռային հարձակման ժամանակ հակառակորդը կարող է միանգամից 120 հրթիռ արձակել։ Դրանք չեզոքացնելու համար պիտի կարողանաս մոտ 300-400 հրթիռի համազարկ ապահովել, ինչը հնարավոր չէ առկա միջոցներով։ Ս-300-ի դիվիզիոնն ունի 48 կրակոցի հնարավորություն, իսկ կրակելուց հետո այն մոտ 30 րոպե է պահանջում վերալիցքավորման համար։ Այսինքն՝ պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ այդ դեպքում հակառակորդը կարող է ճնշել քեզ քանակով, հյուծել։ Այսպիսով, ճկունության առումով ևս օդուժը շատ կարևոր է։ Այսինքն՝ գրեթե չկա որևէ չափանիշ, որով օդուժը զիջի ցամաքային ՀՕՊ-ին։ Ընդ որում, կործանիչն ունի ֆունկցիաներ, որը չունի ցամաքային ՀՕՊ-ը։ Օրինակ՝ Սու-30-ը կարող է օդում անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն լինել։ Նրա ուղեղն այնպիսին է, որ օդում լինելով ու չկռվելով՝ կարող է մի քանի հարյուր ԱԹՍ կառավարել։

Եթե ավելի լայն նայենք հարցին՝ 2010 թ․ դրությամբ մենք ունեինք ռուսական բանակի տիպի լավ բանակ։ Բայց հիմա նման բանակը պրոբլեմներ ունի աշխարհում։ Բանակն առանց օդուժի արդեն իսկ խնդիր է։ Մաքուր ցամաքային բանակի մոդելը փակուղային է։ Եվ լավ է, որ բանակի հրամանատարությունը, պաշտպանության նախարարը, այս ամենը գիտակցելով, զարկ են տալիս օդուժի հզորացմանը։ Մենք կտրվում ենք ցամաքային կոմպոնենտից (բաղադրիչից)։ Մենք հիմա շեշտը դնում ենք հետևյալ ռազմավարության վրա՝ ավելի քիչ արյունով կռվել, ավելի նախաձեռնող լինել, ավելի վտանգավոր լինել թշնամու համար։

– Դուք խոսեցիք ԱԹՍ-ների մասին։ Որքան հասկանում ենք՝ հակառակորդն առայժմ ավելի լավ է դրանցով զինված։ Դրա դեմ ինչպե՞ս պետք է պայքարել։

– Կախված է նրանից, թե որ տեսակի ԱԹՍ-ների մասին ենք խոսում։ Այո, հակառակորդն ունի հարվածային կամիկաձեներ, բայց դա փողի հարց է։ Եթե մենք էլ փող ունենայինք՝ մենք էլ դրանցից ձեռք կբերեինք։ Բայց մենք դրանց ավելի պարզունակ տարբերակներն ենք արտադրում, ու մեր առավելությունն այն է, որ կարող ենք դրանցից շատ արտադրել։ Դրանք կարող են հարվածային չլինել կամ թույլ հարվածային լինել, բայց երկինքը լցնել, կեղծ թիրախներ ստեղծել հակառակորդի համար, խաբել նրա ռադարներին։ Սա բլեֆ է, պոկերի պես մի խաղ է։ Բայց խնդիրն այն է, որ այս ամենի հակակշիռն առայժմ մեր ունեցած Ս-300-ներն են։

– Իսկ եթե զարգացնենք ռոբոտաշինությունը՝ դա և՞ս կուժեղացնի օդուժը։

– Միանշանակ։ Երբ մենք խոսում էինք օդուժի հզորացման մասին, մենք չէինք ասում՝ միայն կործանիչ։ Կործանիչն առաջին փուլն է, առաջին մակարդակը, որն ապահովելու է այլ սարքերի ու տեխնիկայի ապահով գործունեությունը։ Օրինակ, եթե մենք 12 կործանիչ ունենք երկնքում, որոնք օդային գերակայություն են ապահովել մեզ, ապա կարող ենք հասարակ Մի-24 ուղղաթիռներով խնդիր ստեղծել հակառակորդի համար։ Օրինակ՝ Ապրիլյան պատերազմի օրերին ինչո՞ւ ռիսկ չարեցինք օդ հանել մեր Մի-24-ներն ու Սու-25 գրոհիչ ինքնաթիռները․ որովհետև հակառակորդն ուներ ՄԻԳ-29 կործանիչներ, որոնք նա կարող էր օդ բարձրացնել և ոչնչացնել մեր Սու-25-ները։

Այսպիսով, խնդիրը կոնցեպտուալ է, և նոր ոճի մասնագետներն ուզում են բանակաշինությունը տանել արևմտյան մոդելի ճանապարհով։ Հեռու չգնանք։ Տեսեք՝ ինչ է անում Իսրայելը Սիրիայի հարավում։ Բանը հասցրել է նրան, որ իր հզոր օդուժով Ռուսաստանին ու Իրանին է ճնշում։ Օրինակը մեր աչքի առաջ է։

– Իսկ հակառակորդի օդուժը, «կործանիչ ավիացիան» որքանո՞վ է ուժեղ։

– Խնդիրը հետևյալն է՝ քանի որ իրենք մեզնից ավելի շատ փող ունեն, բնականաբար, մեզնից ավելի շատ կործանիչներ կարող են ձեռք բերել։ Պայմանականորեն ասած՝ եթե մենք 10 միավոր գնենք, նրանք կարող են 40-ը ձեռք բերել։ Այսինքն՝ չենք կարող նրանց հետ հավասար մրցել։ Բայց նախ հարց է, թե արդյոք հակառակորդը շուտ կգիտակցի դրա անհրաժեշտությունը։ Երկրորդը, եթե ստիպում ենք մեկ կործանիչի դիմաց չորսը գնել՝ դա էլ է հաջողություն, քանի որ դրանով փաստորեն սպառում ենք նրա միջոցները։ Երրորդը, երբ թվերը մեծանում են, դա ևս մեր օգտին է։ Այլ խոսքերով՝ եթե մենք ունենք մեկ միավոր, իսկ նա՝ չորս, իր առավելությունը ավելի շատ է, քան այն դեպքում, երբ մենք ունենք 10 միավոր, իսկ նա՝ 40։ Մեծ թվերի դեպքում կառավարման, էֆեկտիվության, տակտիկական և այլ բնույթի խնդիրներ են առաջանում։ Կա այդպիսի ռազմական կանոն՝ եթե դու մենակ ես ու քո դեմ երեք հոգի են՝ նրանք կծեծեն քեզ։ Բայց եթե դուք 100 հոգով եք, իսկ հակառակորդը՝ 300 հոգով՝ դեռ հարց է, թե ով կհաղթի։ Իսկ եթե դուք 1000 հոգով եք ու ավելի լավ կազմակերպված եք, քան հակառակորդի 3000-ը, ապա կարող եք նույնիսկ հաղթել նրան։ Մեծ թվերի դեպքում կազմակերպչական գործոնը շատ է կարևորվում։ Եթե այս պահին մենք չունենք օդուժ, իսկ հակառակորդն ունի ՄԻԳ-29՝ առավելությունն իր կողմն է։ Իսկ եթե մենք ունենք 10 միավոր, իսկ հակառակորդը՝ 30, ապա կրկին առավելությունը հակառակորդի կողմն է, բայց մենք այդ դեպքում շատ հնարավորություններ ենք ունենում։ Ոչ ոք չի ասում՝ Սու-30-ները եկան՝ մեր բանակը դառնում է անհաղթ, կամ Սու-30-ները բերենք, այլ բան չանենք։ Ոչ ոք չի ասում՝ Սու-30-ները անխոցելի են։ Բայց Սու-30-ները զարգացման նոր ուղին են նախանշում։ Իսկ նախկին ուղուց քամել ենք առավելագույնը։ Այդ ուղին դրանից ավելին չի տա մեզ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում