Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՃՈ-ն հայտնաբերել է 2-ից ավելի անձ տեղափոխող 1260 մեքենա․ կազմվել է 34 արձանագրություն

ՃՈ-ն հայտնաբերել է 2-ից ավելի անձ տեղափոխող 1260 մեքենա․ կազմվել է 34 
արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումը ուժի մեջ մտնելուց հետո  մարտի 27-ի ժամը 9։00-ի դրությամբ՝ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 2-ից ավելի անձ տեղափոխող 1260 տրանսպորտային միջոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,  որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 34 վարորդի նկատմամբ։

«Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]