News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի գլխավոր դատախազ Ժոզե Մանուել Մազան հանկարծամահ է եղել Արգենտինայում, որտեղ կոնֆերանսի պետք է մասնակցեր: Նա 66 տարեկան էր, հաղորդում է BBC-ն:

Նոյեմբերի 18-ին նա երիկամների վարակի պատճառով ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր գտնվում, որտեղ էլ մի քանի ժամ անց մահացել է:

Անցյալ ամիս Մազան Իսպանիայից տարածաշրջանի անկախության հանրաքվեից հետո կատալոնական առաջնորդների դեմ մեղադրանքներ ներկայացնելու կոչ էր արել:

Նա հայտարարել է, որ կատալոնական անջատողականների ՝ Իսպանիայից առանձնանալու փորձը քրեական գործ է: Կատալոնիայի ղեկավարներին հետապնդելու իր որոշումը Իսպանիայի պահպանողական կուսակցության  կողմից լայն աջակցություն էր ստացել:

Մազան Իսպանիայի գլխավոր դատախազ էր նշանակվել  2016 –ի նոյեմբերին:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ