211652_close_icon
views-count2409 դիտում article-date 22:24 02-03-2020

Սուտ մատնությանը վերաբերող նոր հոդվածը մահակ է, որ իշխանությունները ճոճում են լրատվամիջոցների գլխին. իրավաբան. Tert.am

Քննարկման փուլում գտնվող նոր Քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվող սուտ մատնությանը վերաբերող 450-րդ հոդվածը նոր մահակ է, որ իշխանությունները ճոճում են լրատվամիջոցների գլխին: [url=https://www.tert.am/am/news/2020/03/02/hayrapetyan/3225189?fbclid=IwAR22Qv_iObcLtNb5i986ooh-iBGuelrUAAuTp84t0ac1sPm0r4jrGTZ-Xdo]Tert.am[/url]-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ նշելով, թե այն իշխանությունների համար կդառնա վերջիններիս մասին անցանկալի կարծիքներ արտահայտող կամ իշխանություններին քննադատող անձանց կամ լրատվամիջոցներին վախեցնելու կամ այս կամ այն կերպ լռեցնելու միջոց: «Իմ դիտարկմամբ՝ այս հոդվածով իշխանությունները փորձ են անելու սահմանափակել լրատվամիջոցների և լրագրողների ազատ խոսքի իրավունքը: Չեմ բացառում, որ կլինեն նաև քրեական հետապնդումներ նաև լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ»,-նշեց Հայրապետյանը: Վերջինս ընդգծեց՝ միջազգային պրակտիկայի և ՄԻԵԴ-ի իրավական ակտերով արձանագրվել է մի պարզ ճշմարտություն՝ լրատվամիջոցի դեպքում չի կարող լինել սուտ կամ ճիշտ տեղեկատվություն: «Իրավական պրակտիկան ելնում է հետևյալ տեսակետից՝ լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունը կարող է լինել բարեխիղճ կամ ոչ բարեխիղճ: Միջազգային իրավական ակտերը հիմք ընդունելով՝ կարող ենք ասել, որ սուտ մատնության հոդվածի ընդլայնումը դառնում է արհեստական»,-ասաց իրավաբանը: Նա տեսակետ հայտնեց նաև, թե այս հոդվածի ընդլայնելու մասին քննարկումը կարող է նաև իշխանությունների կողմից ահաբեկող նախնական նպատակ ունենալ: «Մի քանի անգամ տեսել ենք, որ գործող իշխանություններն այս կամ այն իրավական ակտի փոփոխությամբ փորձ են անում ստեղծել խուճապային իրավիճակ, որի նպատակը, այսպես ասած, «սթափվելու» կոչ կլինի, որ լրատվամիջոցները չանեն այնպիսի հրապարակումներ, որոնք իշխանության «քիմքին» հաճո չեն»,-նշեց նա: Ըստ Հայրապետյանի՝ սուտ մատնության հոդվածի լայնացումը մեկ այլ հետևանք ևս կարող է ունենալ՝ եթե հրապարակումներում ենթադրյալ սուտ մատնություն կատարողն անանուն հանդես գա, գործում կներքաշեն լրագրողներին: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/03/02/hayrapetyan/3225189?fbclid=IwAR22Qv_iObcLtNb5i986ooh-iBGuelrUAAuTp84t0ac1sPm0r4jrGTZ-Xdo]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր