Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տիգրան Վիրաբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. նա աշխատանքի կանցնի Հանրային հեռուստաընկերությունում

Տիգրան Վիրաբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. նա աշխատանքի կանցնի 
Հանրային հեռուստաընկերությունում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Տիգրան Վիրաբյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարեւոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:

Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավագանու խմբակցություններին եւ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար: Հատկապես շնորհակալ եմ քաղաքապետ Մարությանին՝ ցուցաբերած վստահության համար: Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույս օգտակար լինել հանրությանը»,- գրել է Վիրաբյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]