Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի մարզերից ութը նոր մարզպետ ունի

Հայաստանի մարզերից ութը նոր մարզպետ ունի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշումներով Արամայիս Գրիգորյանն ազատվեց Արարատի, Կարապետ Գուլոյանը՝ Կոտայքի, Հարություն Սարգսյանը՝ Վայոց ձորի, Հովիկ Աբովյանը՝ Տավուշի, Արթուր Նալբանդյանը՝ Լոռու, Կարեն Բոթոյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նոր մարզպետների նշանակման նախագծերը, որոնք արժանացան կառավարության հավանությանը:

Ըստ այդմ, Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում, Լոռու մարզպետ նշանակվեց Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարզպետների նշանակումներն իրականացվում են քաղաքական համաձայնությունների շրջանակներում: Վարչապետը նրանց մաղթեց արդյունավետ աշխատանք՝ ի շահ ժողովրդի բարեկեցության բարձրացման:

Քաղաքական համաձայնության շրջանակում մարզպետների պաշտոններում նշանակվել են նաև խորհրդարանական երկու ուժերի՝ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներ: Ազատված մարզպետները վայելում էին ՀՀԿ-ի աջակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]