211652_close_icon
views-count4989 դիտում article-date 19:26 27-07-2017

Օհայո նահանգի տոնավաճառում ատրակցիոնի կոտրվելու հետևանքով 1 մարդ մահացել է

1 մարդ զոհվել է, ևս 5-ը գտնվում են կրիտիկական վիճակում ԱՄՆ Օհայո նահանգի տոնավաճառում ատրակցիոնի կոտրվելու հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` դեպքը տեղի է ունեցել տոնավաճառի բացման օրը։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ատրակցիոնի նստատեղերի շարքերից մեկը դուրս է ընկել։ Տոնավաճառի կազմակերպիչները Twitter-ում հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ զոհվածը 18-ամյա պատանի է։

Նմանատիպ նյութեր