Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

«Հայաստանի՝ շրջափակման մեջ մնալը ձեռնտու է Ռուսաստանին»․ ինչո՞ւ Լավրովը հիշեց հայ-թուրքական հարաբերություների մասին

«Չեմ կարծում, թե իրականում Լավրովը լավատես է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և նաև դրանում Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ։ Հայաստանի՝ շրջափակման մեջ մնալը ձեռնտու է Ռուսաստանին մի շարք առումներով՝ սկսած իր ռազմակայանի առկայությունը պահպանելու խնդրից մինչև այն պլանի շրջանառում, որ եթե Արցախին հարակից տարածքները զիջվեն Ադրբեջանին, ապա հայկական կողմը «որպես փոխհատուցում» Թուրքիայից կստանա սահմանի բացում (Ադրբեջանն էլ այդ դեպքում կհամաձայնվի անդամակցել ԵԱՏՄ-ին)։ Մյուս կողմից էլ չեմ կարծում, թե Հայաստանը Թուրքիայի հետ շփվելու հարցում ունի միջնորդների կարիք։ Բացի այդ, Հայաստանի համար կարևոր է «նույն գետը երկու անգամ չմտնելը»»։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այս շաբաթ (նոյեմբերի 10-11-ին) Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում բավական ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել։ Մամուլի և հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող խոսքերի, մասնավորապես՝ Լավրովի այն հայտարարության վրա, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել հակամարտության կարգավորման շուրջ, քանի որ Հայաստանը ուղղակի չի ստորագրի առաջարկված փաստաթուղթը։

Վերլուծաբանների աչքից չվիրպեց նաև նույն պարբերության մեջ ռուսաստանցի փորձառու դիվանագետի արած այն ակնարկը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, այսինքն՝ պաշտոնական Ստեփանակերտին ղարաբաղյան բանակցություններից դուրս է թողել Հայաստանի նախկին նախագահներից մեկը, որն ինչ-որ փուլում որոշել է, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը։ Շատերը տողատակում տեսան Ռոբերտ Քոչարյանին, ոմանք գրեցին, թե Ռուսաստանի արտգործնախարարը նկատի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանին։

Բայց այսօր այս հարցերին չենք անդրադառնալու, քանի որ ղարաբաղյան հարցի, հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելուց բացի՝ Սերգեյ Լավրովը մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ։

Լրագրողը հարց է ուղղել ՌԴ արտգործնախարարին ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող ջերմացման մասին, որին տրված պատասխանի համատեքստում Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրներին՝ ասելով, որ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսաստանը, ինչպես Լավրովն է հիշեցրել, 2009-2010 թթ․-ին, եվրոպական և ամերիկյան կողմերի հետ միասին, փորձել է օգնել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ու վավերացմանը։ Բայց այսօր իրավիճակը թե՛ միջազգային հարաբերություններում և թե՛ մեր տարածաշրջանում էապես փոխվել են։ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն էլ այս 10 տարվա ընթացքում, որոշակի վայրիվերումներից հետո, նկատելիորեն խորացել են։ Եվ ռուս-թուրքական այս աննախադեպ ջերմացման համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու պատրաստակամության մասին այս հայտարարությունը առավել հետաքրքիր երանգներ է ստանում։

Ի՞նչ տողատակեր ունի Լավրովի այս հայտարարությունը։ Սա ինչ-որ ուղե՞րձ է պաշտոնական Երևանին և Անկարային, թե՞ պարզապես հերթապահ մի հայտարարություն, հայ-թուրքական հարաբերություններում միջնորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամության արտահայտում։

Թեմային վերաբերող հարցերին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

– Պարոն Գաբրիելյան, եթե հիշում եք՝ վերջին անգամ Ձեզ հետ հայթուրքական հարաբերությունների մասին, կարծեմ, խոսել ենք 2018 թի փետրվարին՝ նախքան Սերժ Սարգսյանի կողմից հայթուրքական արձանագրությունները, այսպես ասած, «առոչինչ հայտարարելը»։ Այն ժամանակ ասել էիք, որ գնալով ավելի դժվար է դառնում պատկերացնել, որ իր ներքին ու արտաքին քաղաքականությունը շարունակ կոշտացնող Էրդողանի օրոք հնարավոր է ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորում։ Այս ընթացքում այս առումով ինչոր բան փոխվե՞լ է։

– Իհարկե, որոշակիորեն փոխվել է, սակայն ի վնաս Հայաստանի։ Այս ընթացքում շարունակել է աճել Ադրբեջանի կարևորությունը Թուրքիայի համար՝ կապված մի շարք համատեղ նախագծերի հետ։ Այդ նախագծերը Թուրքիային հնարավորություն են տալիս դառնալու թե՛ գազային, թե՛ երկաթուղային հանգույց։ Շուտով ադրբեջանական գազը TANAP գազատարով՝ Թուրքիայի տարածքով, կուղարկվի Եվրամիություն (ԵՄ), ինչը տարանցիկ, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական օգուտներ կտա Թուրքիային։ Ընդ որում՝ հետագայում այդ գազատարով կարող է ԵՄ փոխադրվել նաև մի շարք այլ երկրների (ասենք, Թուրքմենստանի, Իրանի, Իրաքի, Կատարի, Իսրայելի, Կիպրոսի և այլն) գազը նույնպես։

Օրեր առաջ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծով, ապա Բոսֆորի նեղուցի տակ կառուցված Մարմարա երկաթուղային թունելով ԵՄ մեկնեց Մետաքսե ճանապարհի առաջին բեռնատար գնացքը (գնացքը Պեկինից շարժվում է դեպի Պրահա)։ Թուրքիան ԲԹԿ-ի շնորհիվ կարող է դառնալ թե՛ «Արևմուտք-Արևելք», թե՛ «Հյուսիս-Հարավ» ուղղություններով երկաթուղային միջանցք։ Բացի այդ, Իզմիրում բացվել է Ադրբեջանի կառուցած Սթար նավթավերամշակման գործարանը, որի կառուցումը գնահատվել է 6 մլրդ դոլար։ Բնականաբար, կան այլ փոփոխություններ ևս, որոնք մեծացրել են ադրբեջանական նժարը Թուրքիայի համար։

Ինչո՞ւ համար եմ նշում այս ամենը։ Քանի որ ինձ համար ակնհայտ է, որ եթե Թուրքիան մի օր բացի Հայաստանի հետ սահմանը, ապա դա ինքնին նշանակելու է Հայաստանը շրջափակման մեջ պահելուն ու խեղդելուն ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած ավելի քան 15-ամյա քաղաքականության ավարտ։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է տարբեր նախագծերով ու բազմամիլիարդ ներդրումներով կերակրել, սնել, նաև որոշակի զիջումներ անել Թուրքիային, որպեսզի վերջինս ոչ մի կերպ չմտածի Հայաստանի հետ սահմանը բացելու մասին, առավել ևս որ տվյալ քայլի տնտեսական ազդեցությունը չի լինի էական Թուրքիայի համար։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը Թուրքիայի համար վերածվել է կթու կովի, և քանի դեռ այդ կովն ունակ է կաթ տալու, կթվելու, դժվար է (բայց ոչ անհնար) սպասել իրավիճակի լուրջ փոփոխություն։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արված հայտարարությունը, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայթուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպե՞ս եք ընկալել։ Սա քաղաքական, դիվանագիտական հայտարարությո՞ւն է՝ որոշակի տողատակերով, թե՞ իսկապես Մոսկվայի պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը։ Ու որքանո՞վ է Մոսկվայի այս պատրաստակամությունը կապված ռուսթուրքական հարաբերությունների ջերմացման, մերձեցման հետ։

– Չեմ կարծում, թե իրականում Լավրովը լավատես է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և նաև դրանում Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ։ Արդեն նշեցի, թե Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ինչ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար։ Սակայն դա ամենը չէ․ բացի այն, որ այդպիսով կվերանա Հայաստանի տնտեսական շրջափակումը, դրանով իսկ զգալիորեն կամրապնդվեն Հայաստանի դիրքերը Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացում, ինչպես նաև խնդիրներ կծագեն Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Հայաստանի՝ շրջափակման մեջ մնալը ձեռնտու է Ռուսաստանին մի շարք առումներով՝ սկսած իր ռազմակայանի առկայությունը պահպանելու խնդրից մինչև այն պլանի շրջանառում, որ եթե Արցախին հարակից տարածքները զիջվեն Ադրբեջանին, ապա հայկական կողմը «որպես փոխհատուցում» Թուրքիայից կստանա սահմանի բացում (Ադրբեջանն էլ այդ դեպքում կհամաձայնվի անդամակցել ԵԱՏՄ-ին)։

Մյուս կողմից էլ չեմ կարծում, թե Հայաստանը Թուրքիայի հետ շփվելու հարցում ունի միջնորդների կարիք։ Բացի այդ, Հայաստանի համար կարևոր է «նույն գետը երկու անգամ չմտնելը»։ Նկատի ունեմ այն, որ իմ կարծիքով՝ Թուրքիան ավելի քան 10 տարի առաջ «կանաչ լույս» էր վառել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց (ֆուտբոլային դիվանագիտություն) սկսելու առջև՝ իր համար բազմաթիվ կարևոր խնդիրներ լուծելու, բայց ոչ բուն գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Մասնավորապես, Թուրքիան այդ գործընթացի խաղարկմամբ (այլ կերպ՝ Հայաստանի օգտագործմամբ) շատ կարևոր խնդիրներ լուծեց ԱՄՆ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերություններում։ Նախ, այդպիսով կանխվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը, ինչպես նաև հասավ նրան, որ Ադրբեջանը որոշեց սեփական գազը Եվրոպա հասցնել ոչ թե ՌԴ-ի, այլ՝ հենց Թուրքիայի տարածքով, ինչպես նաև կառուցել վերոնշյալ նավթավերամշակման գործարանը, որը Թուրքիայում մասնավոր սեկտորի կատարած խոշորագույն ներդրումն է։ Ավելի պարզ ասած՝ Թուրքիան կարողացավ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը օգտագործելով՝ լրջորեն վախեցնել Ադրբեջանին և նրանից կորզել TANAP, STAR և այլ նախագծեր, որոնք չափազանց մեծ կարևորություն ունեն թուրքական կողմի համար։ Թուրքիան այդպիսով շատ մեծ ճնշման լծակ/շանտաժի գործիք ձեռք բերեց Ադրբեջանի նկատմամբ՝ ի դեմս Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի, և հետագայում նույնպես կարող է ժամանակ առ ժամանակ գործի դնել այն՝ Ադրբեջանից նորանոր զիջումներ պոկելու համար (դրանք կարող են առնչվել անգամ Նախիջևանին)։

Սա նշանակում է, որ ներկայումս Թուրքիայի համար էլ ձեռնտու չէ շանտաժի այդ գործիքից շուտափույթ ձերբազատվելը, այլ ձեռնտու է այն իր զինանոցում պահելը՝ անհրաժեշտության պարագայում Ադրբեջանի նկատմամբ գործի դնելու համար (արդեն նշվել է, թե Ադրբեջանի համար ինչ կնշանակի Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը)։ Այսպիսի պայմաններում Հայաստանը պետք է չափազանց զգոն լինի հետագայում՝ Թուրքիայի կողմից կարգավորման նախանշաններ ցույց տալու պարագայում, վերստին չօգտագործվելու և այդպիսով Թուրքիային ակամա չզորեղացնելու համար։ Մեր կարծիքով՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձից դուրս եկավ շատ ավելի զորեղացած՝ կանխելով Օբամայի կողմից «ցեղասպանության» եզրույթի կիրառելը, այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, բացասաբար ազդելով արտերկրում Հայոց ցեղասպանության մասին հրապարակումների քանակի ու որակի վրա, Ադրբեջանից ստանալով TANAP գազատար ու STAR նավթավերամշակման գործարան, որոշակի խնդիրներ ստեղծելով (սեպ խրելով) Հայաստանի ու Սփյուռքի միջև։

Լավրովը նշել է, որ կողմերի ցանկության դեպքում ՌԴ-ը պատրաստ է աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։ Բնականաբար, ՌԴ-ն ունակ է գնալ նման միջնորդության, առավել ևս Պուտին-Էրդողան մերձեցման համատեքստում, սակայն խնդիրն այն է, որ ներկա փուլում դա ձեռնտու չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին։ Նույնը թերևս կարելի է ասել նաև Հայաստանի պարագայում, քանի որ պետք է նորից ընդգծել, որ եթե առաջիկայում (գոնե Էրդողանի կառավարման տարիներին) Թուրքիայի կողմից նկատվեն հարաբերությունների կարգավորման նախանշաններ, ապա Հայաստանը անմիջապես չպետք է «կանաչ լույս» վառի դրա առջև, փոխարենը պետք է առնվազն մեծապես կասկածի թուրքական կողմի իրական նպատակների ազնվության վրա և արդյունքում թույլ չտա, որ իրեն վերստին օգտագործեն մասնավորապես թուրք-ադրբեջանական հաշիվներ մաքրելու գործընթացում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում