Լրահոս

14.11.2017 21:54


Հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Այսօր հացադուլ հայտարարած հինգ ուսանողներից մեկի՝ Լևոնի ինքնազգացողությունը վատացել է: Նրան դուրս բերեցին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի լսարանից, որտեղ փակվել են ուսանողները, այժմ օգնություն են ցույց տալիս շտապօգնության մեքենայում:

«Մեր նախնական պայմանավորվածությունը եղել է այնպես, որ եթե տղաներից մեկը իրեն լավ չզգա ու այդ մասին ասի, երկար չենք թողնելու, որ ինքը մնա: Եթե զգա որ լավ չի զգում, առանց նույնիսկ իր ցանկության ինքը պետք է դուրս գա: Լևոնը իրեն վատ զգաց, մենք էլ տեսանք, որ լավ չի, ռիսկից խուսափելու համար որոշեցինք, որ ավելի լավ է դուրս գա», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Նա փոխանցեց, որ մյուսների վիճակը լավ է, իրենք շարունակելու են հացադուլը:

Շտապօգնության բժիշկը ուսանողին զննելուց հետո հայտարարեց, որ նա կդադարեցնի հացադուլը:

«Ամբողջ օրը սնունդի բացակայության հետևանքով իր մոտ առաջացել է ճնշման բարձրացում, արվել է դեղորայքային միջամտություն: Խորհուրդ չի տրվում շարունակել հացադուլը, նրան ցուցված է սնունդ, հանգիստ ու հիմնական առօրյային անցնել»,-«Ազատության» հետ զրույցում ասաց շտապօգնության բժիշկը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը