Քաղաքական

29.12.2017 15:49


Հայաստանից արտագաղթն աճում է (տեսանյութ)

Հայաստանից արտագաղթն աճում է (տեսանյութ)

2018 թվականին ծնելիության ավելի ցածր մակարդակ է գրանցվելու, քան 2017-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը։ Մասնավորապես, 7-8%-ով ավելի քիչ երեխա կծնվի: Կնվազի նաև ամուսնությունների թիվը, իսկ մահացողներն ավելի շատ կլինեն։

Հայաստանից միգրացիոն հոսքերը շարունակում են զանգվածային բնույթ կրել: Ըստ Ռուբեն Եգանյանի, այս տարի արտագաղթի 2% աճ է նկատվել:

«Եթե նախկինում միգրացիան գոյատևման ռազմավարություն էր, այսօրվա դրությամբ այն վտանգներ է պարունակում»,- ըստ ուսումնասիրությունների, բազմաթիվ ընտանիքներ կան, որոնց սոցիալ-տնտեսական վիճակը միգրացիայի արդյունքում ոչ թե բարելավվում է, այլ՝ վատթարանում։

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը