1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով` դաշնակցությունն ընտրություներին ավելի պատրաստ գնալու հարցում հսկայական անելիքներ ունի

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով` դաշնակցությունն ընտրություներին ավելի պատրաստ 
գնալու հարցում հսկայական անելիքներ ունի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն կազմակեպական կառույցն ուժեղացնելու եւ ընտրություներին ավելի պատրաստ գնալու հարցում հսկայական անելիքներ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ կիրականացվեն: «Դաշնակցությունն ընտրություններին միշտ գնացել է առանձին, հստակ օրակարգով և կարծում եմ, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ավելի լավ արդյունքներ կգրանցենք, և  կկարողանանք կազմակերպական կառույցի ուժեղացման, նոր կուսակցական բջիջների ձեւավորման ճանապարհով ավելի լուրջ դերակատարություն ունենալ»,-ասաց նա:

Համբարձումյանի խոսքով` դաշնակցությունը կաշկանդվող կուսակցություն չի և առաջիկայում էլ նման պատճառներ չի ունենա: «Լինելով կոալիցիայի կազմում, Դաշնակցությունն ազատ է իր կարծիքն ու դիրքորոշումն արտահայտելու հարցում: Ցանկացած երիտասարդ , ով անցել է դաշնակցության դպրոցը, այնքան գիտելիք ձեռք բերելու առիթ  է ունենում, որ միանգամայն բավարար է թե պետական, թե քաղաքական աշխատանքներ իրականացնելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով երիտասարդ լիդերներ պատրաստելու հարցում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, գերագույն մարմնի անդամն ասաց, որ  կուսակցությունը գնահատում է Սերժ Սարգսյանի հարուստ փորձն ու գիտելիքները: «Կարծում ենք, որ ցանկացած նման նախաձեռնություն փորձի, գիտելիքի փոխանցման առումով միայն օգտակար կարող է լինել»,-հավելեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]