×


Աֆլեքն ու Լոպեսը «իրարանցում» են առաջացրել վենետիկյան կարմիր գորգին

Վենետիկի կինոփառատոնում կայացել է Ռիդլի Սքոթի նոր ֆիլմի՝ «Վերջին մենամարտի» պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է գալիս Բեն Աֆլեքը: Նա նաեւ պատմական դրամայի սցենարի հեղինակն է:

Ցուցադրությանն Աֆլեքը ժամանել է սիրելիի՝ Ջենիֆեր Լոպեսի հետ: Զույգի վերամիավորումից հետո սա առաջին հանրային միջոցառումն է, որին զույգը միասին է ներկայացել: Կարմիր գորգի վրա Աֆլեքն ու Լոպեսն իսկապես շքեղ տեսք են ունեցել:



Աֆլեքը կրել է Dolce&Gabbana-ի կոստյում, իսկ Լոպեսը՝ Georges Hobeika-ի սպիտակ ատլասե ու բավական մեծ բացվածքով երեկոյան զգեստ: Մարդկանց, սակայն, նրանց տեսքից ավելի շատ գրավել է, թե որքան լավ ու ներդաշնակ են նայվում միմյանց հետ:

Բեն Աֆլեքը եւ Ջենիֆեր Լոպեսը


Կարմիր գորգի վրա դերասանն ու երգչուհին շատ անկաշկանդ են եղել եւ ցույց են տվել իրենց զգացմունքները: Լոպեսն անընդհատ հենվել է սիրելիի ուսին, Աֆլեքն էլ նրա ականջին ինչ-որ բաներ է շշնջացել: Պահն իսկական պարգեւ է եղել լուսանկարիչների համար, որոնք բազմաթիվ հետաքրքիր կադրեր են ստացել:

Նրանք մի օր առաջ են ժամանել Վենետիկ եւ մեծ իրարանցում առաջացրել լրագրողների շրջանում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Elle

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին