Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ծանր հարված Էմերիին. Երբ և ինչպես է Մխիթարյանը կոտրվածք ստացել

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարք կվերադառնա միայն առաջիկա փետրվարին: Ըստ «Արսենալի» պաշտոնական կայքի՝ հայ ֆուտբոլիստի աջ ոտնաթաթի հատվածում հայտնաբերվել է կոտրվածք:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը բաց էր թողել Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Բարնլիի» հետ հանդիպումը: Այս խաղից առաջ բրիտանական լրատվամիջոցները գրում էին, որ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա հաջորդ շաբաթ: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Արսենալը» լոնդոնյան դերբիում «Էմիրեյթս» մարզադաշտում 0:2 հաշվով զիջել էր «Տոտենհեմին»: Մխիթարյանը ընդմիջմանը փոխարինվել էր: Ոմանք կարծում էին, որ հայ կիսապաշտպանի փոխարինումը պայմանավորված էր Մխիթարյանի կողմից գոլային պահը չօգտագործելով: Մասնավորապես, հանդիպման սկզբնամասում մեր ֆուտբոլիստը մեն-մենակ էր հայտնվել «Տոտենհեմի» դարպասապահի հետ, սակայն չէր կարողացել գրավել դարպասը: Այս դրվագը ըստ էության «բացասական իմաստով բեկումնային էր Ունայ Էմերիի թիմի համար: Խոսվում էր, որ Էմերին չի ներել Մխիթարյանին և փոխարինել է նրան:

Հայ ֆուտբոլիստի ծանր վնասվածքի մասին տեղեկությունը ստիպում է ենթադրել, որ «Տոտենհեմի» հետ խաղում Էմերին նրան հարկադրված է փոխարինել: Այստեղ հարց է ծագում՝ ե՞րբ է Մխիթարյանը կոտրվածք ստացել: Լոնդոնցի լրագրող Չարլզ Ուոթսը թվիթերյան իր էջում կարծիք է հայտնել, որ Հայաստանի հավաքականի ավագը վնասվածք է ստացել «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրոյի հետ բախման դրվագում: «Կարծում եմ՝ Մխիթարյանը վնասվածք ստացավ այն պահին, երբ տուգանային հրապարակում փորձում էր «կրակել» «Տոտենհեմի» դարպասին: Գնդակին հարվածելու փոխարեն նա հարվածեց Մոուրոյի ոտքին: Ակնհայտ էր, որ Մխիթարյանի համար շատ ցավոտ էր»,- նշել է Ուոթսը:

Որքան էլ ցավալի է, Մխիթարյանի՝ շարքից դուրս գալու մասին նորությունը «Արսենալի» որոշ ֆանատների շարքերում դրական արձագանք է ստացել: Մասնավորապես, լոնդոնյան ֆանատներից մեկը թվիթերյան իր էջում գրել է, որ Մխիթարյանի վնասվածքը լավ հնարավորություն է երիտասարդ կադրերի համար. «Բուկայո Սական և Սմիթ Ռոուը կօգտագործեն իրենց հնարավորությունը, և երբ Մխիթարյանը շարք վերադառնա, միայն մի քանի րոպե կանցկացնի խաղադաշտում»:

«Արսենալի» մեկ այլ ֆանատ պատասխանել է այս գրառմանը՝ նշելով, որ լոնդոնայն թիմի իրական երկրպագուն իրավունք չունի նման հայտարարություն անելու. «Ես մեծ ցավ եմ ապրում Մխիթարյանի համար: Նա մեր թիմի առաջատարներից է և շարունակում էր բարելավել դիրքերը: Ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը 4 գոլ է խփել, ինչը, կարծում եմ, վատ արդյունք չէ»:

Մխիթարյանի վնասվածքը կարելի է լուրջ հարված համարել Էմերիի համար: Ծանր վնասվածքի պատճառով մինչև մրցաշրջանի ավարտը «Արսենալին» չեն կարող օգնել կենտրոնական պաշտպան Ռոբ Հոլդինգն ու հարձակվող Դենի Ուելբեքը: Վնասվածքներ ունեն նաև կենտրոնական պաշտպաններ Շկոդրան Մուստաֆին և Լորան Կոսելնին, ինչպես նաև եզրային պաշտպան Հեկտոր Բելերինը:

Լինելով ունիվերսալ ֆուտբոլիստ՝ առանցքային խաղացողների բացակայության պարագայում Մխիթարյանը մեծ ծավալի աշխատանք էր կատարում՝ օգնելով խաղային բոլոր օղակներին: Նա կապում էր կիսապաշտպանությունը հարձակմանը, իսկ հակագրոհների ժամանակ արդյունավետ էր գործում սեփական տուգանային հրապարակի մատույցներում:

Արդեն վաղը Էմերիի թիմը հյուրընկալվելու է «Բրայթոնին», իսկ դեկտեմբերի 29-ին «Էնֆլիդ» մարզադաշտում կարևոր հանդիպում է անցկացնելու «Լիվերպուլի» հետ: Հաշվի առնելով շարքից դուրս գտնվող ֆուտբոլիստների քանակը՝ կարելի է ասել, որ հատկապես «Լիվերպուլի» հետ մրցավեճում «Արսենալի»՝ դրական արդյունքի հասնելու հավանականությունը փոքր է:

Այո, «Արսենալում» քիչ չեն երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք հասցրել են տպավորել երկրպագուներին, բայց ստեղծված իրավիճակում նրանց վրա հույս դնելը այնքան էլ ճիշտ չի լինի: Իրավիճակը շտկելու համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբն ըստ ամենայնի համալրումներ կունենա: Հատկապես խնդրահարույց է պաշտպանությունը: Մրցաշրջանի առաջին հատվածում Էմերիին այդպես էլ չհաջողվեց օպտիմալ վիճակի հասցնել խաղային այս օղակը: Վերջին հանդիպումներում հենակետային կիսապաշտպան Գրանիտ Ջական ստիպված էր կատարել պաշտպանի պարտականություն:

Այս պահին «Արսենալը» 37 միավորով 5-րդ հորիզոնականում է և իրական հնարավորություն ունի ոչ միայն լավագույն քառյակում, այլև մրցանակային եռյակում հայտնվելու: 37 միավոր ունի նաև 47-րդ տեղում գտնվող «Չելսին», իսկ լավագույն եռյակը եզրափակող «Տոտենհեմը» վաստակել է 42 միավոր: Ինչևէ, բրիտանացի վերլուծաբանները չեն բացառում, որ Մխիթարյանը վերսկսի մարզումները հունվարի վերջին և մասնակցի փետրվարի 3-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա հանդիպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում