Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Բլից-կրի՞գ, թե՞ հետախուզություն Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանը շարունակում է Օպերայի թատրոնին հարակից, Ազատության հրապարակին մերձ սրճարանների ապամոնտաժումը՝ այս անգամ արդեն հանգիստ, առանց լարվածության և թեժության, որ կար նախորդ օրը ապամոնտաժման աշխատանքի ընթացքում:

Հետաքրքիր է, որ սրճարաններից մեկը՝ Ջազվեն, հայտարարություն էր տարածել՝ մյուս սրճարանատերերին կոչ անելով դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ դրանք կարող են վտանգել քաղաքացիներին ու ոստիկաններին, իսկ քաղաքապետարանի դեմ հարցերը քննարկել միայն իրավական ճանապարհով:

Այս հայտարարությունը հատկանշական է ոչ միայն որևէ վեճի առարկա հարց զուտ իրավական դաշտում հանգուցալուծելու մշակույթի տեսանկյունից: Ի վերջո, այստեղ մենք դեռ ունենք անցնելու երկար ճանապարհ: Հայտարարությունը հատկանշական է նաև քաղաքական տողատակի առումով, որ ակնհայտորեն ուներ իրավիճակը նախօրեին, երբ սրճարանների աշխատակիցների բողոքի ցույցին միացել էին անձինք, դեմքեր, որոնք որևէ կապ չունեին այդ սրճարանների հետ՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ բավական հայտնի էին նրանց քաղաքական կողմնորոշումներն ու դիրքորոշումները: Իսկ քաղաքական ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն, անմիջականորեն փորձեց ներգրավվել գործընթացում՝ բախում թույլ չտալու և երկխոսության կոչերով, միաժամանակ իհարկե սոցիալական բողոքի հաղորդակի քաղաքական միավոր կուտակելու հաշվարկով, ինչը ևս բնական է քաղաքական որևէ ուժի համար:

Այդպիսով, կար լարված իրավիճակ, որում ակնառու էին թե՛ բաց տեքստով ներգրավվող քաղաքական, խորհրդարանական ուժ և՛ թե «հետնաբեմային» ներկայություն ունեցող քաղաքական միավոր կամ միավորներ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ կարգող հայտարարություններով: Ինչն էր հատկանշական՝ որ դա տեղի էր ունենում նաև դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդության հարցի քննարկմանը զուգահեռ: Դատարանը այսօր պետք է հրապարակի վճիռը, որից պարզ կլինի, թե արդյո՞ք բավարարում է կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ ՀՔԾ դիմումը:

Ահա այս ֆոնին մի կողմից՝ ավելի հետաքրքիր է դառնում նախօրեին սրճարանների ապամոնտաժման փորձի առիթով նկատելիորեն կազմակերպված քաղաքական առնվազն տողատակային «բլից-կրիգը» ու նաև այդ համատեքստում էլ սրճարաններից մեկի այսօր տարածած հայտարարությունը՝ հարցերը իրավունքի դաշտում լուծելու կոչով, որը կարծես թե իրավիճակի իրավական ու քաղաքական բաղադրիչները տարանջատելու, քաղաքական համատեքստից տարանջատվելու կոչ է՝ իր հերթին տողատակում պարունակվող ակնարկով, որ լարված իրավիճակի վրա կան «ձեռք տաքացնողներ»:

Միաժամանակ դա կարող էր իհարկե լինել նաև «հետախուզական» փորձ՝ իշխանության նաև կոշտությունն ու ուժային հակադարձման պատրաստակամությունը փորձարկելու համար: Այդ իմաստով էլ հարց է, թե արդյոք այդ շրջանակների համար «հետախույզները» արձանագրեցի՞ն իրենց համար գոհացուցիչ արդյունք, ինչից կախված կլինի հարցի պատասխանը՝ ստացվե՞ց «բլից-կրիգը», թե՞ տապալվեց:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում