Վեց ամսում փոթորիկը Հայաստանին պատճառել է 106 մլն դրամի վնաս
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 5 940 դեպք:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, տուժել է 5 014 մարդ (149-ը զոհվել են, 4 865-ը` վիրավորվել), 1 946-ը` ժամանակավորապես տարհանվել: Տարերային աղետների հետևանքով զոհվել է երկու մարդ, երեք մարդ վիրավորվել է:
Ուժեղ քամու, փոթորիկի, մրրիկի, պտտահողմի և փոշեփոթորիկի պատճառած վնասը կազմել է 106.0 մլն. դրամ, կարկուտինը՝ 5 390.3 մլն դրամ, վեգետացիոն շրջանում ցրտահարությանը՝ 116.0 մլն դրամ, հրդեհներից՝ 418.5 մլն. դրամ:
2017թ. hունվար-հունիսին արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքների իրականացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1 252 աշխատակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին